ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Տուլայի մարզում տեղի ունեցած վթարի վերաբերյալ
Առկա տեղեկությունների համաձայն` նոյեմբերի 3-ին, ժամը` 02.12-ի սահմաններում ՌԴ Տուլայի մարզի «Մ4» մայրուղու 220 կմ վրա` Ուզլովսկի քաղաքի մոտակայքում, Մոսկվայից Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարման հետևանքով զոհվել է 7 ՀՀ քաղաքացի, տարբեր կարգի վնասվածքներ է ստացել 47-ը:
36 ՀՀ քաղաքացի տեղափոխվել է Տուլայի մարզի Ուզլովսկի շրջանային և Կիրևսկի կենտրոնական հիվանդանոցներ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ներկայումս մեկնել են Տուլայի մարզ` տեղում իրավիճակին ծանոթանալու և համապատասխան աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Տեղեկատվության տրամադրամ կոորդինացումը իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: Գործում են թեժ
գծեր`
– Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում` 007 487 221 1609
– ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում` 911 կամ 010 36-02-97 հեռախոսահամարներով: