Վթարված ավտոբուսի վարորդը Մոսկվայում վարչական պատասխանատվության էր ենթարկվել անսարք մեքենա վարելու համար. LifeNews
LifeNews-ին հայտնի է դարձել, որ այս գիշեր Մոսկվայից Երևան ուղևորվող ու ավտոմայրուղում կողաշրջված ավտոբուսի 44-ամյա վարորդը՝ Գառնիկ Հարությունյանը, ադմինիստրատի պատասխանատվության է ենթարկվել անսարք ավտոմեքենա վարելու համար: Ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումը տեղի է ունեցել Մոսկվայում հուլիսի վերջին:
«Գառնիկին տրվել է ադմինիստրատիվ իրավախախտման մասին արձանագրություն»,- LifeNews-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
ՌԴ ՆԳՆ աշխատակիցները ներկայում դիտարկում են կատարվածի երկու հիմնական վարկածներ՝ այն, որ վարորդը կարող էր քնել մեքենայի ղեկին ու մեքենայի անսարքության վարկածը:
Ինչպես գիտենք, այսօր գիշերը դաշնային «Դոն» ավտոմայրուղու 221-րդ կիլոմետրին կողաշրջվել է Մոսկվայից Երևան ուղևորվող Hyundai ուղևորատար ավտոբուսը:
Ինչպես հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության Տուլայի մարզի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևը, գործը հարուցվել է «Երթևեկության կանոնների խախտում ու տրանսպորտային միջոցի շահագործում, որը անզգուշաբար դարձել է 2 ու ավելի անձանց մահվան պատճառ» հոդվածով:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսում գտնվել է Հայաստանի 63 քաղաքացի:
Հիշեցնենք, որ ուղևորատար Hyundai մեքենան կողաշրջվել է Ուզլովայա քաղաքի «Դոն» մայրուղում: