Բաժիններ՝

Պեսկովը կոչ է արել կապ չփնտրել Սիրիայում օպերացիայի ու Սինայի ավիաաղետի միջև

Ռուսական օպերացիան Սիրիայում ու А321 ինքնաթիռի ողբերգությունը տարբեր հարցեր են, դրանք պետք չէ միավորել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինչ-որ հիպոթետիկ դատողություններն այդ հաշվով բացարձակ տեղին չեն: Ու բացի այդ՝ դրանք բացարձակապես տարբեր չափումներ են, տարբեր հարցեր ու դրանք պետք չէ կապել իրար (Սիրիայի օպերացիան ու Սինայում А321-ի ավիաաղետը)»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դիտարկվում է ինքնաթիռի ողբերգությունը Սիրիայում օպերացիայի հետևանք:

Նա հավելել է, որ «թե´ մեկի, թե´ մյուսի վերաբերյալ շրջանառվում են մեծ թվով սպեկուլյացիաներ»:

«Մենք բազմիցս կոչ ենք արել, որ երբ ընթանում է հետաքննություն, անկասկած, կարելի է սպեկուլյացիաներ կատարել որքան հնարավոր է, սակայն դա չի նշանակում, թե դա կարող է առնչություն ունենալ իրերի իրական դրությանը»,- հավելել է Պեսկովը:
Նա հայտնել է, որ հասարակությունը կտեղեկանա հետաքննության արդյունքների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս