
Հայտնի է Տուլայում ավտովթարի ենթարկված 8-րդ զոհի անունը

Ինչպես հայտնում է LifeNews-ը, արդեն հայտնի է դարձել Մոսկվա-Երևան ավտովթարի 8-րդ զոհի անունը:
Ինչպես գործակալությանը հայտնել են Ուզլովսկի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից, մահացել է 68-ամյա Սպարտակ Նալբանդյանը:
Տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել ծանր վիճակում:
Ուղևորի մոտ ախտորոշվել էին գանգի, ազդրերի կոտրվածք, գլխուղեղի վնասվածք և սուբդուրալ հեմատոմա։
Վթարի հետևանքով Hundai ավտոբուսի զոհերի թիվը հասել է 8-ի: Եվս 35 մարդ տուժել է:
Բոլոր վիրավորներին տեղափոխել են Ուզլովայա ու Կիրեևսկ քաղաքների հիվանդանոցներ:
Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսում գտնվել է Հայաստանի 63 քաղաքացի: Հիշեցնենք, որ ուղևորատար Hyundai մեքենան կողաշրջվել է Ուզլովայա քաղաքի «Դոն» մայրուղում:
Ռուսաստանի ԱԻՆ-ի Տուլայի մարզի գլխավոր վարչությունում բացվել է «թեժ գիծ»՝ 8(4872)21-16-09 հեռախոսահամարով: