Բաժիններ՝

Ռուբեն Հայրապետյանը խոսել է անօրինական խաղադրույքների, պայմանավորված և մանիպուլյատիվ խաղերի մասին

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ երեկ ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ բարձրագույն խմբի ակումբների նախագահների և նրանց լիազոր ներկայացուցիչների հետ:

Ի թիվս հայկական ակումբային ֆուտբոլի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների, որոնք վերաբերում են մրցավարությանը, կարգապահական, կանոնակարգային և այլ հարցերին, ՀՖՖ նախագահը հայկական ֆուտբոլի պատասխանատուների հետ քննարկեց նաև միջազգային ֆուտբոլային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող, հայկական ֆուտբոլում առկա, ինչպես նաև հնարավոր այնպիսի ռիսկերի խնդիրները, որոնք կապված են անօրինական խաղադրույքների, պայմանավորված և մանիպուլյատիվ խաղերի հետ: ՀՖՖ նախագահն ակումբների ղեկավարներին ներկայացրեց խնդրի որոշ հանգամանքներ, խոսեց կատարվող և կատարվելիք աշխատանքների մասին, ինչպես նաև հորդորեց լինել զգոն և կենտրոնացնել ուժերը համատեղ պայքարելու 21-րդ դարի ֆուտբոլային այս չարիքի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս