«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի խաղա «Ռեալի» դեմ
Արգենտինացին գրեթե շանս չունի վերականգնվելու ծնկի վնասվածքից հետո:
Մեսսին վնասել էր ծունկը սեպտեմբերի 26-ին` «Լաս-Պալմասի» դեմ խաղի ժամանակ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեոն կվերականգվի մինչև Կլասիկոն,բայց ըստ Sport.es-ի տեղեկության, արգենտինացին բաց կթողնի «Ռեալի» հետ խաղը: Ֆուտբոլիստի վերականգնումը ընթանում է շատ ավելի դանդաղ, քան ենթադրվում էր, իսկ կատալոնյան ակումբի մարզչական շտաբը չի ցանկանում ռեցիդիվ ցույց տալ:
Աղբյուրը հայտնում է, որ Մեսսին միչև հիմա չի սկսել վազքային վարժությունները և գտնվում է ֆիզիոթերապևտի հսկողության տակ: Այսպիսի վնասվածքից հետո ֆուտբոլիստը դաշտ է վերադառնում վազքային վարժությունների սկզբից 3-4 շաբաթ հետո:
Կլասիկոն տեղի կունենա նոյեմբերի 21-ին, Պրիմերային 12-րդ տուրի շրջանակներում:
«Բարսելոնան» և «Ռեալը» գրավում են առաջին և երկրորդ հորիզոնականները` ակտիվում ունենալով միևնույն 24 միավորը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը