«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կլքի թիմը, եթե Մոուրինիոն չհեռացվի
Բելգիացին չի ցանկանում խաղալ Յուրահատուկի ղեկավարության ներքո: 2014-15թթ. մրցաշրջանում Ազարը թիմի առանցքային ֆուտբոլիստն էր, իսկ ընթացիկ մրցաշրջանում իրավիճակը փոխվել է. բելգիացին 3 անգամ խաղը սկսել է պահեստայինների նստարանում: Մոուրինիոյին չի բավարարում, թե ինչպես է Էդենն աշխատում պաշտպանությունում, իսկ բելգիացուն նյարդայնացնում է Ժոզեի հիստերիան և մամուլին տված քննադատությունները: Ըստ Daily Mail-ի տեղեկության, Ազարը կլքի «Չելսին», եթե Մոուրինիոն մնա ակումբում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2016թ. ամռանը Ազարի համար կպայքարեն «Ռեալը» և «ՊՍԺ»-ը:
Փոքր հասակից Էդենը երկրպագել է «Ռեալին», իսկ փարիզեցիները կարող են բավարարել «Չելսիի» պահանջները` առաջարկելով 104 մլն եվրո:
Պրեմիեր լիգայի 11 տուրերում Ազարը կատարել է 3 արդյունավետ փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը