Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:
«Digitec-Expo2015»-ի շրջանակներում «Ինստիգեյթ Ռոբոտիքսը» ներկայացնում էր Սինգապուրի ոստիկանական ուժերի համար ստեղծված թռչող անօդաչու սարք: 168.am-ի հետ զրույցում «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը ներկայացրեց այն:
Անցած մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հողային հաշվեկշռում բավականին հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունեցել:
Սիրիական բանակի համար նախատեսված ռազմամթերքով ու զենքով լի Caesar Kunikov մեծ դեսանտային նավը հատել է Սև ծովը ու դուրս է եկել Միջերկրական ծով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Տիգրան Անտոնյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Գրիշա Մխոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:
Հոկտեմբերի 4-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում Շիրակ գյուղում տեղի է ունեցել գայլերի հարձակում ոչխարների վրա:
Գրեթե 1,5 մլն մարդ կարող է փախստականի կարգավիճակ հայցել Գերմանիայից այս տարի, ինչը գրեթե կրկնակի ավելի է նախորդ կանխատեսումների համեմատ:
Անգլիայի առաջնության տնային խաղում «Սաութհեմփթոնից» կրած պարտությունից հետո (1:3) «Չելսիի» ղեկավարությունը քննարկում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի ապագան:
«Ճանապարհը բացե՛ք, Ծառուկյանն ա գալիս»։ Այս արտահայտությամբ մեկնարկ տրվեց Արմավիրի մարզի Ամասիա գյուղի մթերման կետի մոտ կես ժամ տևած աժիոտաժին։
Ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող Դավիթ Հ.-ն, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ձերբակալված անձանց պահման վայրից փախուստի դիմելու համար, հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 4:00-ի սահմաններում, երբ գտնվել է Երևան քաղաքում բնակվող ազգականի ավտոմեքենայում, ոստիկանության ծառայողներն անսպասելիորեն հարձակվել են իր վրա:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 30 դեպքից բացահայտվել է 26-ը:
Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակն, ըստ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի, շարունակում է մնալ կայուն լարված, սակայն հայկական ուժերի պատժիչ գործողություններից հետո հակառակորդն այլևս ծանր հրետանի չի կիրառում։
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հրաժարական տալ:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 18.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնց փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հոկտեմբերի 4-ին հարյուրավոր հայեր մասնակցել են Թուրքիայի նախագահի այցի դեմ բողոքի ակցիային, քանի որ մեկ շաբաթ առաջ թուրք դպրոցականները կտտանքների էին ենթարկել հայ դպրոցականի։
ԴԱԻՇ-ը հաշվեհարդար է տեսել Իրաքի Անբար նահանգի բազմամարդ ցեղերից մեկի՝ ալ-բունիմարի 70 ներկայացուցչի հետ:
Լավացրեք իմունիտետն այս հրաշք խառնուրդի միջոցով, ինչպես նաև՝ թարմ քամած մրգային հյութերով, թարմ բանջարեղեններով, սննդակարգի մեջ կոճապղպեղ, մեղր և դարչին ավելացնելով: Ձկան յուղը նույնպես հրաշալի կերպով պայքարում է սեզոնային վիրուսների դեմ:
Հոկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունցեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական գործողությունների հարցերով օգնական Էդմոն Մյուլեին:
«Ժառանգությունը»… ինձ համար այդ խմբակցությունն անհասկանալի է՝ 1-ը 4-ի դիմաց: ՀԱԿ-ում էլ բավական տարաձայնություններ կան: Մեկ այլ խնդիր է, երբ ասեք, որ ընդդիմության որոշ անհատներ, որոնք ինչ-որ անբավարարվածություն ունեն, ասում են՝ գնանք փողոց: Թող գնան փողոց, փողոցն էլ հարթակ է, դա էլ դժգոհություն հայտնելու քաղաքական արենա է»։
Իսագուլյանն այսպիսով ակնարկում է, որ, եթե Քոչարյանը որոշում կայացրեց՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի առիթն օգտագործելով՝ մտնել խաղի մեջ, «Ո՛չ»-ի ճակատը «շատ փոքր է» նրան ընդունելու կամ չընդունելու համար:
ևանում մերսման սրահի աշխատակցուհին ծեծի է ենթարկվել սրահի տնօրենի կողմից:
Digitec-Expo 2015-ի ընթացքում ներկայացվեց առաջին հայկական օնլայն կինոթատրոնը՝ Fambox-tv-ն: Ծրագիրն օգտատերերին թույլ է տալու օգտվել ֆիլմերի, հեռուստահաղորդումների, մուլտֆիլմերի և այլնի ընտրությունից:
Հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպեց «ԴիջիԹեք-2015» 11-րդ ամենամյա ցուցահանդեսը, որն իրականացվում է Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ «ԴիջիԹեքն» այս տարի բացառիկ էր և՛ մասնակից ընկերությունների լայն աշխարհագրությամբ, և՛ քանակով:
Գյումրիում կան շենքեր, որոնց կտուրների վերանորգման հարցը օրհասական է դարձել: Խնդիրն առավել սրվել է եղանակային ոչ բարենպաստ պայմաններով պայմանավորված:
Sport.es-ը հետևում է, թե ինչպես է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վերականգնվում ծնկի կապանների վնասվածքից:
Տեղեկացնենք, որ 1937թ. ծնված Սերյոժա Ավանեսյանն անհետ կորած է համարվում 2015 թվականի փետրվարից։ 2015թ. փետրվարի 5-ին Կապան քաղաքի բնակիչ Բենիամին Մարգարյանը ոստիկանության Կապանի բաժնում գրավոր հաղորդում է տվել, որ քեռին` 14.02.1937թ. ծնված Սերյոժա Արամի Ավանեսյանը, 2015թ. փետրվարի 4-ին Երևանից դուրս է եկել՝ Կապան ժամանելու համար, սակայն չի հասել:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործով ծանոթանում են քրեական գործի նյութերին: ՀՀ գլխավոր դատախազությունից 168.am-ին փոխանցեցին, որ գործը դեռ դատարան չի ուղարկվել:
ԱՄՆ-ի իշխանությունները Վրաստանին են փոխանցել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի պահպանության K9 նախագիծն արտերկրում հատուկ ուսուցում ստացած կինոլոգների ու շների օգնությամբ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով երկրի ֆինանսների նախարարությանը:
«Կարմիրների» գլխավոր մարզչի պաշտոնի մյուս հավակնորդներն են հանդիսանում Կարլո Անչելոտին և Ֆրանկ դե Բուրը:
«Սա մենք համարում ենք Ոստիկանության կողմից ապօրինություն՝ մեր իրավունքները խախտելու մասով, մենք մեր իրավունքներն իրացնելիս ենք եղել, որևէ անկարգություն չենք արել, բոլոր գործողությունների պատասխանատվությունը կրում է Ոստիկանությունը»,- քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի դիմաց այս մասին հայտարարեց սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը: Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ 17 հոգի բերման էին ենթարկվել, որոնք այս պահի դրությամբ բոլորն էլ ազատ են արձակվել: