Փաստաբանի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է. գործը դատարան չի ուղարկվել
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործով ծանոթանում են քրեական գործի նյութերին: ՀՀ գլխավոր դատախազությունից 168.am-ին փոխանցեցին, որ գործը դեռ դատարան չի ուղարկվել:
Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը: Նիկոլայ Բաղդասարյանը պնդում է, որ գործել է օրենքի շրջանակներում. ըստ պաշտպանական կողմի՝ փաստորեն ստացվում է՝ Նիկոլայ Բաղդասարյանը հետապնդվում է իր մասնագիտական գործունեությունը պատշաճ կատարելու համար: