Բաժիններ՝

Fambox-tv. առաջին հայկական օնլայն կինոթատրոնի շնորհիվ հայկական ֆիլմերը հասանելի կլինեն ամբողջ աշխարհում

Digitec-Expo 2015-ի ընթացքում ներկայացվեց առաջին հայկական օնլայն կինոթատրոնը՝ Fambox-tv-ն: Ծրագիրն օգտատերերին թույլ է տալու օգտվել ֆիլմերի, հեռուստահաղորդումների, մուլտֆիլմերի և այլնի ընտրությունից:

Նախագծի տնօրեն Դավիթ Հյուսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ծրագիրը հնարավորություն է տալու՝ ցանկացած վայրում մոբայլ սարքերով ու սմարթ-թիվիով ընտրել ցանկացած ֆիլմ ու դիտել որակյալ տարբերակով.

«Սմարթ-թիվիների ի հայտ գալուց հետո, այսինքն՝ 2011-ից, մեզ մոտ առաջացավ այս գաղափարը, որ ինչո՞ւ մեր հայկական ֆիլմերը հասանելի չլինեն ամբողջ աշխարհում: Այսօր մեզ մոտ առկա են հայկական ֆիլմեր, որոնք լիցենզիոն, շատ բարձր որակի են: Սա հնարավորություն է տալիս հայկական կինորարտադրողին, որ իր ֆիլմը, բացի Հայաստանում վաճառելուց, վաճառի նաև աշխարհի ցանկացած վայրում գտնվող հայերին:

Ծրագրից օգտվելու համար պետք է մուտք գործել սմարթ-թիվիի սթորն ու ներբեռնել այն, որի միջոցով արդեն կարելի է դիտել ֆիլմերը: Հեռախոսների ու պլանշետների համար առաջարկվող տարբերակների հետ դեռևս խնդիրներ կան, որոնք լուծելուց հետո այդ շուկայում էլ կհայտնվի ծրագիրը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս