
«Հրաժարական կտամ միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստներն ասեն, որ չեն վստահում ինձ». Ժոզե Մոուրինիո

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հրաժարական տալ:
«Մարդիկ կարող են խոսել՝ ինչ պատահի: Մտածում եմ՝ Ձեզ հարկավոր է հարցնել անմիջապես ֆուտբոլիստներին: Հաջորդ շաբաթ սեղան պատվիրեք Կոբհեմում («Չելսիի» մարզաբազան), Թերրին, Դիեգո Կոստան և Ռամիրեսը կլինեն այնտեղ, կարող եք նրանց հարցնել: Եթե նրանք ասեն, որ չեն վստահում ինձ, միայն այդ դեպքում ես հրաժարական կտամ: Միայն այդ դեպքում:
Բայց միայն ֆուտբոլիստներին հարցրեք, այլ ոչ թե կասկածելի աղբյուրների»,- ընդգծել է Մոուրինոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը