
«Չելսիի» ղեկավարությունը քննարկում է Մոուրինիոյի ապագան

Անգլիայի առաջնության տնային խաղում «Սաութհեմփթոնից» կրած պարտությունից հետո (1:3) «Չելսիի» ղեկավարությունը քննարկում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի ապագան:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, շաբաթ երեկոյան լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հանդիպում է անցկացրել ղեկավարների հետ այն մասին, թե արդյո՞ք կարող է Մոուրինիոն ուղղել մրցաշարային վիճակը Պրեմիեր լիգայում:
Հիշեցնենք, որ 8 տուրերից հետո «Չելսին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը