Ինչո՞ւ Ս. Պատարագը գրաբարով է երգվում: Շատերը դժվարանում են հասկանալ՝ գրաբարը չիմանալու պատճառով:
Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի դեսպանին նորից են հրավիրել բացատրություններ տալու, այս անգամ արդեն երկու օրում երկրի օդային տարածքը խախտելու երկրորդ փորձի պատճառով: Ինչպես պնդում են թուրքական իշխանությունները, ևս մեկ ռուսական ռազմական ինքնաթիռ է խախտել Թուրքիայի օդային տարածքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 01.33-ին տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դառնալով հարցին` արդյոք «պոստերի» և նմանատիպ հարցերի հետ կապված թեմաների լուսաբանումը նպատակահարմա՞ր է, փորձագետը նկատեց, թե ընդհանրապես ինչքան քիչ ինֆորմացիա տրվի, այնքան ավելի լավ, բայց մյուս կողմից՝ հավասարակշռվածության հարց կա, մարդիկ էլ պետք է տեղեկատվություն ստանան: Փորձագետը «մեդիա աժիոտաժին» դեմ է:
Չեն հայտնում անգամ կալանավորված կնոջ անունը, ինչը կարող է նշանակել, որ այնտեղ իրավապահների հետ ստվերային պայմանավորվածություններ ձեռք բերելու հույս ունեն։ «Հիմա քննություն է գնում։ Թող իրավապահներն աշխատեն, հետո նոր հրապարակում կլինի»,- հայտնեց ագրարային համալսարանի մամուլի բաժնի պատասխանատու Անի Խուդավերդյանը՝ վստահեցնելով, որ իրեն ոչինչ հայտնի չի, անգամ իրենց աշխատակցի ազգանունը»։
Հետևանքը՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Տավուշի մարզի սահմանագոտում վերջիս երկու օրերին համեմատաբար խաղաղ է. ադրբեջանական զինուժը չի գնդակոծում մարզի սահմանամերձ գյուղերն ու դաշտերում բերքահավաք անող գյուղացիներին։ Տավուշում մառախլապատ եղանակ է, ինչը թույլ է տալիս մառախուղի քողի տակ, ադրբեջանցի դիպուկահարների աչքից հեռու, խաղողի բերքահավաք անել։
Երեկ, մեր թղթակցի հետ զրույցում խոսելով «Ոչ»- ճակատի հավաքներում ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդների բացակայության մասին, ՀԽ խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ «Ոչ»-ի ճակատ չկա:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է:
Ուսուցիչը մշտապես մեր պետության ուշադրության և հոգածության կենտրոնում է, քանզի ձեզ է վստահված մատաղ սերնդի, մեր վաղվա հասարակությունը ձևավորող անհատի կրթության և դաստիարակության չափազանց կարևոր ու պատասխանատու գործը: Մեր հետևողական ջանքերն ուղղված են և այսուհետ ևս ուղղված են լինելու մեր ուսուցիչների սոցիալական, տնտեսական խնդիրների լուծմանը և բարեկեցության ապահովմանը:
«Էսօր մոդա է քրեական հեղինակություն ըլնելը, ի՞նչ ա եղել որ»։ Հավակնություններ ունեք ինքնե՛րդ էլ համալրեք նրանց շարքերը։ «Ըտենց հավակնություններ մարդ պիտի երեխա ժամանակվանից ունենա, ես չունեմ։ Եվ մի ասեք «քրեական, իրանք էլ հասարակության շերտ են՝ առաջին հերթին։ Չմոռանանք, որ նույն հասարակությունը Ռուզվելտին 12 տոկոս ձայն տվեց»։
«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով, Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի որդին Դերենիկ Ղևոնդյանը երեկ ազատ է արձակվել։
Ստացվում է անհեթեթ իրավիճակ՝ իշխանությունն իրականացնում է այն նախընտրական խոստումը, որով ընդդիմությունը հանդես է եկել նախորդ ընտրություններում: Իսկապես, Հայաստանում ամեն ինչ «թարս է բուսնում»:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ քննարկումների ընթացքում ասել էր, թե կարող է կանխատեսել, թե ով հավանաբար կդառնա Հայաստանի Հանրապետության հաջորդ ղեկավարը, սակայն այդ մարդու անունն առայժմ չի տա մի շարք պատճառներով:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 18.21-ին տեղեկություն է ստացվել, որ 1951 թ. ծնված Ա. Հ.-ը Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի մոտակա ձորում ընկուզենուց ընկել է և տեղում մահացել:
Նա, իր կամքով հեռանալով հայրական տանից և ժամանակավոր բնակվելով իր մտերիմ տղայի կողմից վարձակալած բնակարանում, այդ ընթացքում իր կամքով սեռական հարաբերություններ է ունեցել տղայի հետ և այդ հանգամանքը իր ծնողներից թաքցնելու համար ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իբր տղան իրեն հարկադրել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս ընկերների հետ:
Apple կորպորացիան ծրագրում է նվաճել նորաձևության աշխարհը: Ընկերության համար դեպի նոր աշխարհ ուղեկից է ծառայում ֆրանսիական բրենդը, որը համարվում է շքեղության ու dolce vita-ի խորհրդանիշ:
Իտալական Giorgio Armani նորաձևության տունը մտադիր է մոտ ապագայում թողարկել օծանելիքներ, որոնք կարժենան 3,9 հազար եվրո:
Ճակատագրապաշտությունն ամենախոտելի երևույթներից է քրիստոնեության մեջ: Հեթանոսական է և կաշկանդում մարդու ազատ մտածելակերպը:
Երիտասարդ ռեժիսոր Աննա Մելիքյանին սկզբնական շրջանում Ռուսաստանում ոչ ոք չէր վստահում, սակայն հայ ռեժիսորը մի քանի տարում ապացուցեց, որ կարող է լինել լավագույնների շարքում: Variety ամսագիրը նրան ճանաչել էր ապագա ունեցող տաղանդավոր ռեժիսորներից լավագույնը և պնդել, որ նրան Ռուսաստանի կողմից պետք է առաջադրել «Օսկարի»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ մեծ էկրան կբարձրանա «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» սերիալի հիման վրա նկարահանված համանուն գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորը դարձյալ Ռոման Մուշեղյանն է, իսկ սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը:
Շատ կարևոր է ամեն ինչում պահպանել չափի զգացողությունը: Եթե կարողանաք զարգացնել այս հմտությունը, ապա Դուք կկարողանաք հասնել հավասարակշռության կյանքի բոլոր ասպեկտներում:
Շատերն առավոտյան ջուր խմելու սովորությունն անվանում են ջրային թերապիա: Սա շատ պարզ և արդյունավետ միջոց է, որի մասին արդեն երկար ժամանակ խոսում են գիտնականները:
168.am-ի հարցին՝ արդյո՞ք սարքերն այս պահին կիրառության մեջ օգտագործվում են բանակում, «Աստրոմափս» ընկերության տնօրեն Արամ Եդիգարյանը պատասխանեց, որ սրանք այս պահին եղած միակ օրինակ սարքերն են, և, եթե Պաշտպանության նախարարությունը հետաքրքրվի դրանցով, ապա ընկերության կողմից համապատասխան քանակով ապահովումը խնդիր չի լինի: Հայ ծրագրավորողները Սինգապուրի համար նաև ծովային անօդաչու սարք են ստեղծել: Նրանք պատրաստ են նաև Հայաստանի զինված ուժերի համար նմանօրինակ սարքեր ստեղծել. ՀՀ Պաշտպանության նախարարությանն առաջարկ են արել, սակայն դեռ արձագանք չեն ստացել:
Ընտանեկան բռնության հերթական դեպքն է գրանցվել Գեղարքունիքի մարզում: Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանն իր կնոջ հետ, գազօջախի մաքուր չլինելու հարցի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում վերցրել է իրենց տան մուտքի դռան հետնամասում դրված փայտը, դիտավորությամբ հարվածել է կնոջ մեջքի շրջանին:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար կառուցվող շենքերի շինարարական աշխատանքների ընթացքի և բնակարանների բաշխման գործընթացի վերաբերյալ զեկուցվել է, որ կառուցվող 4 շենքերից մեկն արդեն ամբողջությամբ հանձնված է շահագործման, մյուս 3-ում շինարարական ախատանքներն ավարտական փուլում են:
Ամբողջ աշխարհում նախապատրաստվում են Հելոուինի տոնին, սակայն սարսափազդու հագուստներով վաղուց ոչ մեկին չես զարմացնի:
Apple ու Google բրենդները երրորդ տարին անընդմեջ ճանաչվել են աշխարհում ամենաթանկը: Այս մասին են վկայում Interbrand Corp.-ի տվյալները 2015թ. աշխարհի 100 ամենաառաջատար բրենդների մասին:
Մինչ համակարգի ներդրումը այնքան էլ հստակ չէր, թե իրականում որքան է կազմում հերթագրված երեխաների քանակը: Ներկայացվում էին տարբեր ուռճացված թվեր, մինչդեռ այս համակարգի ներդրման արդյունքում հնարավորություն ունեցանք լիարժեք պատկերացում կազմել, թե իրականում որքան է կազմում հերթագրված այն երեխաների թիվը, ովքեր արդեն իսկ պետք է հաճախեին մանկապարտեզ:
Մեկ տարի առաջ ՏՏ համայնքը Հայաստանը 5 տարում աշխարհի տեխնոլոգիական 20 տերությունից մեկը դարձնելուն ուղղված ռազմավարություն որդեգրեց: