
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն է

«Լիվերպուլի» ղեկավարները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Յուրգեն Կլոպին:
Երեկ հայտնի դարձավ «Լիվերպուլից» Բրենդան Ռոջերսի հեռացման մասին: Հիմա ակումբի սեփականատերերը ստիպված են թիմի համար նոր մարզիչ փնտրել:
Ըստ Liverpool Echo-ի հայտարարության, համար մեկ նպատակը «Բորուսիայի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպն է: Պարբերականը վստահեցնում է, որ «կարմիրների» ղեկավարները մոտակա օրերին կքննարկեն Անգլիայում գերմանացու աշխատելու հնարավորությունը: Հայտնի է դարձել, որ Յուրգեն Կլոպն ինքը համաձայն է գլխավորել «Լիվերպուլը»:
«Կարմիրների» գլխավոր մարզչի պաշտոնի մյուս հավակնորդներն են հանդիսանում Կարլո Անչելոտին և Ֆրանկ դե Բուրը:
Հաղորդվում է, որ FSG-ն («Լիվերպուլի» սեփականատերը) մտադրված է ներկայացնել նոր գլխավոր մարզչին «Տոտենհեմի» դեմ խաղից առաջ, հոկտեմբերի 17-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը