Ավանդական բաղադրատոմս՝ հազի դեմ

Հազը աշնան և ձմռան ամենատարածված երևույթներից մեկն է: Սակայն մինչև դրա դեմ որոշակի քիմիական դեղամիջոցների անցնելը, փորձեք բուժել այն ավանդական բնական բաղադրատոմսերով: Ձեզ ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը բազմաթիվ անգամներ ապացուցել է իր արդյունավետությունը: Այն շատ հեշտ է պատրաստել, քանի որ բաղադրիչների մեծ մասն արդեն ունեք խոհանոցում: Այս խառնուրդը, ի տարբերություն քիմիական դեղամիջոցների, կարելի է տալ նաև երեխաներին:

Լավացրեք իմունիտետն այս հրաշք խառնուրդի միջոցով, ինչպես նաև՝ թարմ քամած մրգային հյութերով, թարմ բանջարեղեններով, սննդակարգի մեջ կոճապղպեղ, մեղր և դարչին ավելացնելով: Ձկան յուղը նույնպես հրաշալի կերպով պայքարում է սեզոնային վիրուսների դեմ:

Հազի դեմ հրաշալի խառնուրդի բաղադրատոմս

  • 4ճ/գ մեղր
  • 300մլ ջուր
  • 6 դափնու տերև
  • Եղեսպակ
  • 1ճ/գ պաստեղ (marshmallow)
  • 1թ/գ երիցուկ

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Բոլոր բաղադրիչները լցնել ջրի մեջ և հասցնել եռման ջերմաստիճանի, երբ սկսի եռալ, թողեք եփվի ևս 3 րոպե: Ապա կրակից վերցրեք խառնուրդը, թողեք մի փոքր սառչի և ավելացրեք մեղրը: Խառնեք այնքան, մինչև մեղրը լուծվի, ապա զանգվածը տեղափոխեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարանը: Մեծահասակները կարող են օրական մի քանի անգամ խմել այս հյութից 1ճ/գ, իսկ փոքրերին կարող եք 1թ/գդալով տալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս