
Հայտնաբերվել է դի

Հոկտեմբերի 5-ին, ժամը 18.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնց փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1968 թ. ծնված Ռ. Թ.-ի դին: