
Շիրակում գայլերը 45 ոչխար են հոշոտել

Tsayg.am-ը գրում է. Հոկտեմբերի 4-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում Շիրակ գյուղում տեղի է ունեցել գայլերի հարձակում ոչխարների վրա: Լուսադեմին պարզվել է, որ սատկել է ավելի քան 45 ոչխար, մեկ տասնյակից ավելի փոքր եղջարավոր անասուն էլ վիրավոր է: Ոչխարներն ու գառները պատկանել են Շիրակ համայնքի 4 գյուղացիական տնտեսության:
Տեսանյութը՝ այստեղ