ՀՀԿ-ական պատգամվոր Կարինե Աճեմյանը նշեց, որ տուգանքի չափը շատ է, և հեռուստատեսությունները դժվարին վիճակում կհայտնվեն. «Ինքս առաջարկելու եմ, որ շեմն իջեցնեք»: Թ.Պողոսյանի կարծիքով՝ տուգանքը պետք է ազդեցիկ լինի:
Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յուահիմ Վատցկեն ասել է. «Մենք զրուցել ենք Մխիթարյանի հետ եւ եկել ենք այն եզրակացության, որ բոլորի համար ավելի լավ կլինի, եթե նա բաց թողնի այս խաղը»:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Երևանի համալսարաններից մեկից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սմբատ Ա.-ին և 1993 թ. ծնված Աշոտ Ա.-ին:
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում նախորդ տարի Ավան վարչական շրջանի Դ․Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել էին էներգախնայողության բարձրացման միջոցառումներ:
««Նաիրիտ» գործարանի արտադրության վերաթողարկման հետ կապված կա 3-4 ծրագիր՝ փուլային, նախնական և հետագա զարգացման ծրագրեր: ԱԺ-ում կա ենթահանձնաժողով՝ Վարդան Այվազյանի գլխավորությամբ, «Նաիրիտի» վերաթողարկման հետ կապված: Ենթահանձնաժողովը նախարարությունից պահանջել է այդ ծրագրերը, նախարարությունն էլ իր հերթին՝ գործարանի կողմից պետք է դրանք ստանա ու տրամադրի: Ծրագրերը ռեալ իրատեսական են: Ներդրողը հենց սկզբից կանցկացնի իր աուդիտը և իր բիզնես ծրագրի համապատասխան՝ կանի իր քայլերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:
Դեռ 10 տարի առաջ քչերն էին լսել հայկական արմատներ ունեցող, բազմաթիվ ազգականներով շրջապատված Քիմ Քարդաշյանի անունը: Աղջիկը կարծես հայտնվեց անսպասելիորեն, երբ ինտերնետ-աստղերը սկսեցին մրցակցել հոիլիվուդյան աստղերի հետ:
Ալավերդի քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Ռիտա Սիրադեղյանը 2015թ. մայիսի 10-ին, առավոտյան ժամը 7-անց 30-ի սահմաններում արգելված վայրով հատել է Դեբեդ գետը, Վրաստանից անցել է Հայաստանի տարածք, սակայն Տավուշի մարզի Պտղավան գյուղի հարակից կամուրջի վրա, ուր սահմանային անցակետ չկա, հայտնաբերվել է հայաստանցի սահմանապահների կողմից:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի նկատմամբ բռնության դեպքով: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Քիչ առաջ մեկնարկեց «Նոր Հայաստան» նախաձեռնության համաժողովը: Նախաձեռնության շտաբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են իշխանափոխություն իրականացնել դեկտեմբերի 1-ին: Նա չմանրամասնեց, թե ինչ միջոցներով են հասնելու իշխանափոխության, սակայն իշխանություններին երկու ճանապարհ հուշեց՝ հեռանալ խաղաղ ճանապարհով, կամ՝ ժողովրդի կողմից բռնությամբ: «Այս անգամ մենք սովորականի նման չենք գնալու Ազատության հրապարակ ու գնանք տուն: Այդ օրն իշխանափոխություն ենք անելու»,- ասաց Ժ. Սէֆիլյանը:
«Տնտեսական հնարավորությունները խիստ սահմանափակ են: Կասկածում եմ, որ Հայաստանի միջոցով եվրոպական ապրանքը կմտնի ԵՏՄ տարածք: Եթե ՀՀ-ն որոշում է արտոնյալ տարիֆային քաղաքականություն վարել ԵՄ-ի հետ, պետք է համաձայնեցվի ԵՏՄ-ի հետ»:
Արաբական աշխարհի ամենահայտնի եւ նորաձեւ կինը` Կատարի շեյխուհի Մոզան, ով այս տարվա հուլիսին այցելել է Հայաստան, իր մեկօրյանայցի ընթացքում Գառնի է այցելել: Շվեդական ընկերությունը նշում է, որ այդ այցի ընթացքում շեյխուհին ամբողջովին հանդերձավորվել է H&M-ի հագուստով եւ աքսեսուարներով:
Ադրբեջանում կալանավորված լրագրող Ռաուֆ Միրկադիրովի քրեական գործի նյութերն ուղարկվել են դատարան:
Ինչո՞վ է տարբերվում քաղաքացիական պայքարը քաղաքական պայքարից: Առաջինը պայքարում է հետևանքների դեմ, իսկ երկրորդը՝ պատճառների: Ինչո՞ւ է հարկավոր քաղաքացիական պայքարի հաջողված փորձը կիրառել քաղաքական գործընթացների մեջ և ի՞նչ արդյունքի դա կարող է բերել:
ՀՀ-ԵՄ բանակցություններ պետք է տեղի ունենան նոր համաձայնագրի շուրջ, խոսքը գնում է նոր իրավական փաստաթղթի մասին, որը պետք բանակցվի, համաձայնեցվի և ստորագրվի
«Սահմանադրության ներդաշնակ զարգացման արդյունքում հանրությունը պետք է զարգանա: Առաջարկելով Սահմանադրության նոր նախագիծ՝ առաջարկում ենք այդ ներդաշնակության մեջ որոշակի փոփոխություններ, որի նպատակն է՝ հրաժարվել կառավարման կիսանախագահական համակարգից և անցնել պառլամենտական համակարգին»:
«Վիճակը կայուն ծանր է, որոշ ժամանակ պետք է մնա հիվանդանոցում։ Ազդրի վզիկի կոտրվածք ուներ, հետազոտեցինք և պարզվեց, որ պետք է վիրահատենք։ Վիրահատությունը բարեհաջող է անցել»:
Բժիշկները ոչ մեծ ուռուցք են հայտնաբերել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գլխուղեղում: Քաղցկեղի այդ տեսակը բուժման է ենթակա առանց վիրահատական միջամտության, գրում է իտալական Quotidiano պարբերականը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ, կազմակերպությունում Անտիգուա և Բարբուդայի լիազոր ներկայացուցիչ Ջոն Էշը մեղադրվում է կոռուպցիայի մեջ:
Հոկտեմբերի 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթեց «ԲԱՏԵ»-ին (2:0), «Արսենալը»` «Բավարիային» (2:0), իսկ «Չելսին» ոչ-ոքի խաղաց Կիևի «Դինամոյի» հետ (0:0):
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք փոխում, ինչու ենք փոխում, արդյո՞ք դրա ժամանակն է: Որպեսզի իմանանք՝ ինչպես անել, պետք է իմանանք, թե ինչ ենք ցանկանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը` ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:
Վերջերս ԵՏՄ նախագահության անդամներից մեկի անտարբեր ու սպառնալից հայտարարությունը՝ ազատագրված տարածքների վերաբերյալ, մեզ ոչ թե զարմացրեց, այլ համախմբեց մեր ինքնապաշտպանության պրիզմայի՝ Հայոց ազգային բանակի շուրջ, քանզի նա է մեր վստահության քվեն և մեր սահմանները պահող հայոց խաղաղ լուսաբացները:
Այսօր Երեւանի Արաբկիր համայնքում՝ Մամիկոնյանց փողոցի վրա հարձակման է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Վերջինս կայքի հետ զրույցում պատմել է, որ իր վարած տաքսի մեքենայի մեջ նախաճաշում էր, երբ մոտեցել է սեւ գույնի «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա՝ 062 ԼԼ 10 պետհամարանիշով, մեքենայից իջել է մի տղամարդ, մոտեցել իրեն եւ սկսել հարցուփորձ անել.
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել այսօր Ստրասբուրգում մեկնարկող Եվրոպայի խորհրդի տարածքային և տեղական իշխանությունների կոնգրեսի աշխատանքներին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
«Ոսկու շուկա»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին չի հետաքրքրում, թե ինչ է եղել իր շուկայի՝ երկու ամիս առաջ անհետացած աշխատակցի ճակատագիրը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանն ու ռուս ժողովրդին սիրիական ճգնաժամի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար:
Նախօրեին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժնի մի խումբ ուսանողների և դասախոսների հետ:
Ցավում եմ, որ հեռանում եմ համակարգից, շատ գործեր անավարտ մնացին: Երբեք չեմ սպասել գնահատանքի, որովհետև գործել եմ միայն պատվի և արժանապատվության բարձր մղումներով: