
Այսօր Քիմ Քարդաշյանը դառնում է 35 տարեկան. ռեալիթի շոուի աստղի ամենասեքսուալ լուսանկարները

Դեռ 10 տարի առաջ քչերն էին լսել հայկական արմատներ ունեցող, բազմաթիվ ազգականներով շրջապատված Քիմ Քարդաշյանի անունը: Աղջիկը կարծես հայտնվեց անսպասելիորեն, երբ ինտերնետ-աստղերը սկսեցին մրցակցել հոիլիվուդյան աստղերի հետ:
Մի քանի տարում շքեղ մարմնամասերով աղջիկը մոր՝ Քրիս Ջենների գլխավորությամբ նվաճեց շոու-բիզնեսը, գրում է super.ru-ն: «Քարդաշյան ընտանիքը» ռեալիթի-շոուն դարձավ ամենադիտվողներից մեկն աշխարհում, իսկ ամուսնությունը ռեփեր Քանյե Ուեսթի հետ նրան դարձրեց մեր ժամանակների «ամենագլխավոր աստղը»:
Սնդուսափայլ ամսագրերը նրան չէին ընդունում սկզբում, սակայն Քիմի՝ մեծ ճանաչում վայելելը վերջիններիս ստիպեց մոռանալ սեփական սկզբունքների մասին՝ ամուսնու հետ նա զարդարեց Vogue-ի շապիկը:
Քիմն ու Քանյեն մեծացնում են իրենց դստերը՝ Նորդին, իսկ դեկտեմբերին լույս աշխարհ կգա նրանց որդին: