![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Եվրոպայի խորհրդի տարածքային և տեղական իշխանությունների կոնգրեսի աշխատանքներին
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/17e0753b8e3d2a37e798a172593d2f81.jpg)
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել այսօր Ստրասբուրգում մեկնարկող Եվրոպայի խորհրդի տարածքային և տեղական իշխանությունների կոնգրեսի աշխատանքներին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ինչպես հայտնել են Կոնգրեսի մամլո քարտուղարությունից, պատվիրակությունը, որը ներկայացնում էր Կոնգրեսում Ադրբեջանը, հրաժարվել է մասնակցել կառույցի նստաշրջանին:
Դրա պատճառն այս տարվա սեպտեմբերի 18-ին Վարշավայում Կոնգրեսի Մոնիթորինգային կոմիտեի կողմից ընդունված բանաձն էր Ադրբեջանի վերաբերյալ:
Ադրբեջանի պատվիրակությունը բանաձևը համարել էր կանխակալ ու հրաժարվել էր մասնակցել Կոնգրեսի ներկայիս նստաշրջանի աշխատանքներին: