
ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության աշխատանքային խումբը Երևանում է

Հայ-ռուսական երկկողմ համագործակցության 2015թ. պլանի համաձայն, հոկտեմբերի 20-ից 23-ը երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով Երևանում է գտնվում ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: