Հարձակման է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամը. armtimes.com
armtimes.com-ի փոխանցմամբ՝ այսօր Երեւանի Արաբկիր համայնքում՝ Մամիկոնյանց փողոցի վրա հարձակման է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Վերջինս կայքի հետ զրույցում պատմել է, որ իր վարած տաքսի մեքենայի մեջ նախաճաշում էր, երբ մոտեցել է սեւ գույնի «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա՝ 062 ԼԼ 10 պետհամարանիշով, մեքենայից իջել է մի տղամարդ, մոտեցել իրեն եւ սկսել հարցուփորձ անել.
«Ասում է դու ով ես, ինչ սերվիսի տաքսի ես քշում: Ասում եմ՝ դու ո՞վ ես, որ քեզ ասեմ էդ մասին: Սկսեց քաշքշել, իջեցրեց մեքենայից, հարվածներ հասցրեց, ես պաշտպանվում էի՝ մեկը կպավ այտոսկրիս, այտուցվել է: Ասում է վիզդ կկտրեմ ու գնաց»,- պատմեց Ղազարյանը:
Հարցին, թե իր վրա հարձակում գործած տղամարդը որեւէ պահանջ չի՞ ներկայացրել, որից կարելի է հասկանալ, թե ինչ խնդիր է ունեցել՝ Ղազարյանը նկատեց. «Քաղաքում բեսպրեդելի հերթական դրսեւորում է, երեւի: Մեքենայի համարները …Ակնհայտ է, որ այս մարդը անպատժելիության երաշխիք ուներ, օրը ցերեկով…Ես չեմ կարող ենթադրություն անել, թե ինչ էր ուզում: Կարելի է վարկածներ մտածել, որ քաղաքում ամեն քառակուսի կիլոմետրը նայվում է, կարող է նայողներից մեկն է, բայց ես ենթադրում եմ, որ դա ծառայողական մեքենա է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: