
H&M. շեյխուհի Մոզան Գառնիում կրել է ընկերության հագուստը

H&M (Hennes & Mauritz) շվեդական աշխարհահռչակ ընկերությունը գրառում է կատարել նշանավոր կանանց մասին, ովքեր այս տարվա ընթացքում կրել են ընկերության ապրանքանիշով հագուստներ եւ աքսեսուրաներ: arevelk.am-ի փոխանցմամբ՝ այդ կանանց թվում է նաեւ արաբական աշխարհի ամենահայտնի եւ նորաձեւ կինը` Կատարի շեյխուհի Մոզան, ով այս տարվա հուլիսին այցելել է Հայաստան: Հայաստան իր մեկօրյանայցի ընթացքում արաբ կին քաղաքական եւ հասարակական նշանավոր գործիչը նաեւ Գառնի է այցելել: Շվեդական ընկերությունը նշում է, որ այդ այցի ընթացքում շեյխուհին ամբողջովին հանդերձավորվել է H&M-ի հագուստով եւ աքսեսուարներով: Ընկերությունը նաեւ նշել է Գառնիում շեյխուհու կրած հանդերձի առարկաների գները: