
Մեզ թվում է՝ Բաքվում իմ աղջկա ու թոռան հետ որևէ բան է պատահել. Վահան Մարտիրոսյանի հարազատներ. Hraparak.am

Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի՝ հոկտեմբերի 7-ին վրաերթի ենթարկված մորը՝ 68-ամյա Ջուլիետա Վիրաբյանին վիրահատել են. այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասել են Էրեբունի բժշկական կենտրոնից:
«Վիճակը կայուն ծանր է, որոշ ժամանակ պետք է մնա հիվանդանոցում։ Ազդրի վզիկի կոտրվածք ուներ, հետազոտեցինք և պարզվեց, որ պետք է վիրահատենք։ Վիրահատությունը բարեհաջող է անցել»,-ասել են հիվանդանոցից։
«Մենք միայն լրատվամիջոցներից ենք տեղեկանում, այն էլ արդեն դա էլ է մեզ համար կասկածելի, մեզ թվում է՝ Բաքվում ուրիշ բան է տեղի ունենում և իմ աղջկա ու թոռան հետ որևէ բան է պատահել»,-ասել է Վահան Մարտիրոսյանի կնոջ մայրը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: