Բաժիններ՝

Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին Սիրիան փրկելու համար

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանն ու ռուս ժողովրդին սիրիական ճգնաժամի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Շնորհակալություն, որ նրանք կանգնած են Սիրիայի ու նրա անկախության կողքին: Ամենագլխավորը, որ այդ ամենն արվում է միջազգային օրենսդրության շրջանակում»,- ասել է Ասադը:
Նա նաև նշել է, որ հենց Ռուսաստանի աջակցությունն է կանխել Սիրայի տարածքում զինյալների տարածումը:

«Ահաբեկչությունը, որը ներկայում տարածվել է տարածաշրջանում, եթե չլինեին ձեր գործողությունները, ավելի մեծ մակերես կզբաղեցներ ու կտարածվեր մեծ տարածքներում»,- հավելել է Սիրիայի նախագահը:
Բացի այդ՝ Ասադը հավաստիացրել է, որ երկրում ստեղծված վիճակի քաղաքական կարգավորումը կախված է Սիրիայի ժողովրդի ընտրությունից:

«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ռուս ժողովրդին այն օգնության համար, որը նա ցուցաբերում է Սիրիային ու հույս հայտնել, որ մենք հաղթանակ կտանենք ահաբեկչության նկատմամբ ու համատեղ կշարունակենք գործել երկիրը տնտեսապես, քաղաքականապես ոտքի կանգնեցնելու համար»,- հայտարարել է Սիրիայի նախագահը:

Պուտինը, իր հերթին, Ասադին հավաստիացրել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Սիրիայի ժողովրդին ոչ միայն ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, այլև քաղաքական գործընթացների ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս