Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-25-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, 26-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում`
Հոկտեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ:
Երևանի հոկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.00C (2008 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.40C (1985 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.60C