Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախկին նախագահը մեղադրվում է 1,3 մլն դոլարի կաշառք ստանալու մեջ

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ, կազմակերպությունում Անտիգուա և Բարբուդայի լիազոր ներկայացուցիչ Ջոն Էշը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Եթե հոկտեմբերի սկզբին կալանավորված Էշը մեղավոր ճանաչվի, նրան կսպառնա մինչև 6 տարվա ազատազրկում, հայտնում է korrespondent.net-ը:

Նյու Յորքի երդվյալ ատենակալների դատարանը նրան մեղադրել է 1,3 մլն դոլարի կաշառքի ստացման մեջ:

Նույն մեղադրանքներն առաջադրվել են նաև Մակաոյից դևելոփեր միլիարդատեր Ին Լապ Սենին ու ևս 3 գործարարների նկատմամբ, ովքեր, ինչպես պնդում է մեղադրող կողմը, տվել են այդ կաշառքը:

Դատախազության տվյալով՝ Էշը չինացի գործարարներից կաշառքը ստացել է նրանց օգտին լոբբիստական գործունեություն ծավալելու համար:

61-ամյա դիվանագետը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեաի նախագահի պարտականությունները կատարել է 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2014թ. սեպտեմբերը:

Մեղադրող կողմը պնդում է, որ Էշը այդ գումարը ծախսել է շքեղ հանգստի, դիզայներական հագուստի ու Rolex ժամացույցների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս