Բաժիններ՝

Հռոմի պապի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի քաղցկեղ. ԶԼՄ-ներ

Բժիշկները ոչ մեծ ուռուցք են հայտնաբերել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գլխուղեղում: Քաղցկեղի այդ տեսակը բուժման է ենթակա առանց վիրահատական միջամտության, գրում է իտալական Quotidiano պարբերականը:

Հաղորդվում է, որ մի քանի ամիս առաջ Հռոմի պապը ժամանել էր Տոսկանայում գտնվող կլինիկա՝ խորհրդատվություններ ստանալու ճապոնացի պրոֆեսոր Տականորի Ֆուկուսիմայի մոտ, ով հայտնի է որպես գլխուղեղի ուռուցքների բուժման մասնագետ:
Հիվանդանոցի բուժքույրը, որտեղ անցկացվել է հետազոտությունը, խոստովանել է, որ երբ կարդացել է փաստաթղթերում հիվանդի անունը, չի կարողացել հավատալ աչքերին:

Վատիկանը հերքում է հիվանդության մասին տեղեկությունը: Վատիկանի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին այդ տեղեկությունը անվանել է «չհիմնավորված» ու հայտարարել, թե Հռոմի պապն իրեն հիանալի է զգում ու շարունակում է ինտենսիվ աշխատել:

Հոդվածագիրը նշում է, որ իր տրամադրած տեղեկությունը կասկածի տեղիք չի տալիս: Տվյալ դեպքում, հաշվի առնելով Հռոմի պապի սոցիալական մեծ դերը, հասարակությունը իրավունք ունի իմանալ նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ, գրում է պարբերականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս