Պետք է բարձր գնահատել միջազգային փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնի և Ամալ Քլունիի, ինչպես նաև Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի բացառիկ ջանքերը դատարանում Հայաստանը ներկայացնելիս և Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը պաշտպանելիս:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Բավարիայի» դեմ խաղը (2:0):
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի «Պերեմենի» կոչվող թաղով հոսող գետակն ամբողջովին դեղին գույն ունի։ ՀԲՃ-ն այս առիթվ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Այդ գետակը մինչեւ Կապան հասնելը անցնում է Կավարտի լքված հանքավայրի տարածքով, հետո էլ հոսելով քաղաքի միջով լցվում է Ողջի գետը։ Մեզ է ուղարկվել նաեւ հեռախոսով արված լուսանկար, որում պարզորոշ երեւում է ջրի դեղնավուն գունավորումը»։
Ռուսաստանի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների հավաքատեղիին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու ջրամատակարարումը:
«Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ընթանում է իր բնականոն հունով և շատ ողջունելի է, որ այն միավորները, անհատները, քաղաքական գործիչները, ովքեր այս կամ այն պատճառով կողմ չեն, դեմ են այդ փոփոխություններին, Սահմանադրության և օրենքի շրջանակներում իրենց ձայնը բարձրացնեն, օգտվեն իրենց իրավունքներից և քարոզարշավ իրականացնեն, որպեսզի այդ կերպ փորձեն ազդեցություն ունենալ հանրաքվեի ելքի վրա»:
«Le Phoceen»-ը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի և Մարսելի «Օլիմպիկի» պաշտպան Գաել Անդոնյանը վարձավճարով կարող է տեղափոխվել «Դիժոն»:
Ռումինիայի դատարանը հետաքննություն է սկսել երկրի նախկին նախագահ Իոն Իլիեսկուի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է 1990 թվականի բողոքի ցույցերը ճնշելիս մարդկության դեմ գործած հանցագործություններ կատարելու մեջ, հայտնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնի ԱՊՀ-ի 70-ից ավելի դիտորդ: Այս մասին Trend-ի հետ զրույցում Բաքվում ասել է ԱՊՀ-ի դիտորդների առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով դավաճիռը: Դատարանը գործով երեք ամբաստանյալներին՝ Գոռ Առաքելյանին, Ներսես Մելքոնյանին, Վալերիկ Հովհաննիսյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Հակոբյանների հայցի քննությունն ընդդեմ դերասան Վարդան Պետրոսյանի: Հակոբյանները Վարդան Պետրոսյանից պահանջում են գործով տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման հետ կապված ծախսեր, ինչպես նաև՝ փաստաբանին վճարված գումարներ:
Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան ամբողջությամբ կոորդինացնում են իրենց գործողությունները ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Սիրիայում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահիանն այսօր Լոնդոնում իր ելույթի ժամանակ:
«Ես այստեղ եմ եկել մեկ կարևոր նպատակով. շատ է խոսվում մամուլում և կարծես իշխանական քարոզչամեքենայի գլխավոր պրոպագանդիստական մեխն այն է, որ փորձում են ներկայացնել ժողովրդին, իբր չկա որևէ միասնականություն ընդդիմության մեջ, ու ընդդիմությունը ոչինչ չի կարող անել. սա բացարձակ կեղծիք է»,- այսօր այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանդիպման ժամանակ:
«Չունենք այլ ճանապարհ, քան միասնական պայքարն է»,- այս մասին այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների դեմ ծավալվող պայքարի մասին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անդամները ներկայացրեցին իրենց ծրագիրը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դժգոհ է մնացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Կիևի «Դինամոյի» հետ խաղում մրցավար Դամիր Սկոմինայի աշխատանքից:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ: Ազգային ժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ տիկին Զոհրաբյանը նշել է, որ դեսպանն իր առաքելությունը ստանձնել է Հայաստանի համար կարեւոր փուլում. ԵՄ-ն հաստատել է Հայաստանի հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցություններ սկսելու մանդատը:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հավանության է արժանացրել իրանական ատոմային ծրագրի վերաբերյալ Թեհրանի գործարքը «վեցյակի» հետ՝ կոչ անելով վերացնել համաձայնագրում առկա որոշ երկիմաստ ձևակերպումներ, հայտնում է BBC-ն:
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլիասը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մաքքաբիի» հետ խաղում սեփական դարպասը գոլ չընդունեց:
«Եվրոպական միության հետ սպասվելիք բանակցությունները երկար կտևեն»,- ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը` անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և ՀՀ-ԵՄ բանակցությունների վերսկսմանը:
«Ո՞ր քաղաքական ուժը պետք է սնուցի ՀՀ-ԵՄ բանակցությունները»,- «Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել. ակնկալիքներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ նման հարց բարձրացրեց Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:
Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կարծիքով՝ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին մոտ է իր իշխանությունը կորցնելուն:
Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) «Աստղագիտությունը զարգացման համար» (ԱԶԳ) կենտրոնը հիմնեց աստղագիտության համակարգման տարածաշրջանային նոր գրասենյակը։ Հայաստանյան գրասենյակը գործում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում և համակարգում է աստղագիտության զարգացման գործունեությունը մեր և հարևան երկրներում, այսպիսով կյանքի կոչելով ՄԱՄ ռազմավարական ծրագրի գաղափարները և իրականացնելով համապատասխան գործառույթները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 26-28-ը կայցելեն տարածաշրջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ Կոստա Ռիկայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կցանկանար, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանում մնար ու «իր մարդկանց հանգիստ թողներ»: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 17.10-ին, 1956 թ. ծնված Սեդա Պ.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է տվել, որ Հաղարծին գյուղի «Քսնաջուր» կոչվող հանդամասում, վիճաբանության ժամանակ, իր հարևաններ՝ 1979 թ. ծնված Վարդան Պ.-ն և նրա քույրը` 1980 թ. ծնված Մարինե Պ.-ն
Կանադայի Լիբերալ կուսակցության ղեկավար Ջասթին Տրյուդոն, ով դարձել է երկրի նոր վարչապետը, հայտարարել է, որ կանադական ավիացիան այլևս չի մասնակցի Իրաքում ու Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերի ռմբակոծման գործողություններին:
Իրաքի իշխանությունները մտադիր չեն օգնության խնդրանքով դիմել ռուսական բանակին, որպեսզի պայքարի ԴԱԻՇ-ի դեմ երկրի տարածքում:
«Ինչո՞ւ սպասել մինչև հաջորդ ԱլԳ գագաթաժողովը: Ինձ թվում է, որ նախորդ երեքուկես տարվա ընթացքում բանակցային մեխանիզմները լավ մշակվել են, պարտադիր չէ, որ անպայման սենյակներում հանդիպեն»:
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության գործի շրջանակներում երեկ Քննչական կոմիտե է հրավիրվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկություններոը հաստատեցին նաև ՔԿ-ից: Սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչ Լուի Վան Գալը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «ԲԿՄԱ»-ի հետ խաղի սպասումներով: