SimilarWeb-ը հրապարակել է օգոստոս ամսվա տվյալներով հայաստանյան լրատվական կայքերի այցելությունները: Ներկայացնում ենք լրատվամիջոցների հայաստանյան առաջատար տասնյակի ցանկն՝ ամբողջությամբ.
«Ես դեմ եմ, որ աշխարհում մեկը լինի ամենագլխավորը, ամենախելոքը, ամենահրամանատարը: Ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս կողմնակից եմ բազմակարծության: Ես պրոռուսական կարծիք չեմ հայտնում. եթե Ռուսաստանը իրեն դնի սուպեր պետության դիրքում, նույնը կասեմ: Գերպետություն այսօր աշխարհում չկա: Գերպետություն լինել, նշանակում է կարողանալ խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում, այլ ոչ թե խառնաշփոթ ստեղծել»:
Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 25-ամյա երիտասարդի մահվան դեպքով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Դ. Սորրետան (նստավայրը՝ Մոսկվա):
Սեպտեմբերի 8-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ առավոտյան Էջմիածնի թիվ 6 մանկապարտեզի մոտ սև գույնի ավտոմեքենան հետընթացի ժամանակ հարվածել է իրեն և իր գրկի երեխային:
Պարզվում է, Հայաստանում օրենքի ծուղակն ընկնում են անգամ հենց իրենք՝ օրենսդիրները: «Դժբախտ» վարորդների շարքերում, որոնց բանկային հաշիվների վրա կալանք է դրվել երթևեկության խախտման համար նշանակված մի քանի հազար դրամ տուգանքի պատճառով, հայտնվել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը: ԴԱՀԿ-ն կալանք է դրել Գ.Մելիքյանի բանկային քարտի վրա՝ 4000 դրամի պատճառով:
Այսօր արդեն հաշվեհամար է բացվել Հայկ Թևոյանի կնոջ՝ Ջավահիր Հակոբյանի անունով, ով զոհվել է սահմանային գոտում: Հայկն ունի 5 չքնաղ երեխա, որոնցից ամենափոքրը 3 տարեկան է, մեծը` 20: Ընտանիքը սոցիալապես բավականին ծանր վիճակում է, և այդ վիճակը կարող է էլ ավելի բարդանալ, քանի որ Հայկն ընտանիքի միակ աշխատողն էր:
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հերթական խորհրդակցությունն է կայացել սահմանադրական բարեփոխումների շուրջ:
Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ պիլոտային ծրագրի հաջող մեկնարկից հետո հաջորդ տարի նախատեսվում է ծրագրին միացնել ևս 10 դպրոց:
Եվրո-2016-ի իժորակավորման 8-րդ տուրում Իսպանիան հաղթեց Մակեդիժոնիային (1:0), Անգլիան` Շվեյցարիային (2:0):
Անկախ Դոնբասում իրավիճակի զարգացումից, ԱՄՆ-ն ու ԵՄ-ը միայն կխստացնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այսօր Ռազմական տեխնիկայի, սպառազինությունների միջազգային Russia Arms Expo ցուցադրության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսօրվա ասուլիսին՝ անդրադառնալով ԵՏՄ երկրների տարածքում ռուբլին որպես դրամական միավոր դարձնելու մասին հայտարություններին, ասաց, որ դա մեծ վերլուծություն պահանջող խնդիր է և տեխնիկապես բարդ, բայց, ըստ նրա՝ գաղափարախոսությունը ճիշտ է.
«Մենք արդեն 21 տարի է զինադադարի պայմաններում ենք, բայց երբեք չեն դադարել ընդհարումները սահմանում: Իհարկե, նախաձեռնողը եղել է Ադրբեջանը, պատասխանողը՝ Հայաստանը: Այսօր դա մեծ ծավալներով է ներկայացվում: Երկակի ստանդարտներից խոսելիս՝ Ռուսաստանին չի կարելի առանձնացնել, որովհետև դրա վարպետը ԱՄՆ-ն է: Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է»:
Հովնանյանների ամբողջ ընտանիքը շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց, որոնք իրենց ցավակցություններն ու զորակցությունն են հայտնել մեծ բարերարի մահվան կապակցությամբ և այդ ծանր պահին գտնվել են իրենց կողքին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտի բարեկարգման եւ քաղաքային տնտեսության գործունեության հետ կապված հարցերին:
Այսօր Apple ընկերությունը կտա իր ամենամյա մամլո ասուլիսը Սան Ֆրանցիսկոյի Bill Graham Civic Auditorium շենքում:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` Հայաստանի դպրոցներում «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ներդրման ծրագրի ընթացքի և նախնական արդյունքների վերաբերյալ: Ասուլիսին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը և «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը:
Հունգարական N1TV հեռուստաալիքն աշխատանքից ազատել է օպերատոր Պետրա Լազլոյին, ով ոտքով հարվածել է ոստիկանության հետապնդումներից թաքնվել փորձող սիրիացի փախստականներին, երբ վերջիններս փախչում էին Սերբիայի հետ սահմանակից «Ռեսկե» ճամբարից: Այս մասին հայտնում է Telegraph-ը:
Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանության աշխատակից Ֆարիդ Սուբխանվերդիևը հետ է կանչվել դիվանագիտական ծառայությունից:
Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Երևանի պատվավոր քաղաքացի, 1975-85թթ. Երևանի քաղաքապետ, նշանավոր պետական գործիչ Մուրադ Մուրադյանը:
Կյանքի 85-րդ տարում վախճանվել է պետական գործիչ, 1975-85 թթ. Երևանի քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանը:
Ադրբեջանի իշխանությունները շփման գծում իրավիճակի սրման, չդադարող հետախուզական-դիվերսիոն գործողությունների փորձերին և խոշոր տրամաչափի ականանետների և հրետանու կիրառմամբ շարունակական գնդակոծություններին զուգահեռ հիստերիկ արշավ են ծավալել ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների դեմ:
Լատվիական Baltikums International SLA ընկերության ադրբեջանական ներկայացուցչությունը հայտարարել է իր փակման մասին, հայտնում է Report-ը:
Ռուսական տեխնիկայի ու սպառազինությունների պատվերների օտարերկրյա պորտֆելը գերազանցում է 12 մլրդ դոլարը: Այս մասին Նիժնի Տագիլում բացվող Russia Arms Expo ցուցադրության ժամանակ հայտարարել է «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Սևաստյանովը:
Ամեն անգամ, երբ առիթ է լինում որևէ կարևոր միջոցառման, կամ ինչ-որ մի գործ է ուզում մարդը ձեռնարկել, միշտ Աստծուն է դիմում: Ես հավատացյալ մարդ եմ և ես հավատացած եմ, որ բոլորդ էլ հայ քրիստոնյաներ և հավատացյալներ եք, և այդպիսի իրոնիայով խոսել կրոնի մասին՝ ես ուղղակի լուրջ չեմ համարում:
Արփինե Հովհաննիսյանը վաղն առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակով մասնակցելու է ՀՀ կառավարության հերթական նիստին:
Հայաստանի ռուսական ընդդիմությունը միավորվում է, և հայացքը կրկին ուղղում Ռուսաստան՝ այն հույսով, որ ռուսները պետք է նյութական աջակցություն ուղարկեն «ոչ»-ի պայքարի առաջնագծում գտնվողներին:
Թեև հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱԺ աշնանային նստաշրջանը, սակայն ԱԺ պատգամավորները չեն շտապում վերադառնալ արձակուրդից:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Vanity Fair ամսագիրը հենց նրան է տվել առաջին հորիզոնականն իր նոր 2015թ. վարկանշային աղյուսակում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջին ժամանակահատվախում «խառն » է: