Պատգմավորներն ալարում են գալ խորհրդարան. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Թեև հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱԺ աշնանային նստաշրջանը, սակայն ԱԺ պատգամավորները չեն շտապում վերադառնալ արձակուրդից: Այս օրերին ԱԺ-ում անցկացվող մշտական հանձնաժողովների նիստերին հատուկենտ թվով պատգամավորներ են ներկա գտնվում:

Ամենաշատ պատգամավորը եղել է Էլինար Վարդանյանի՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում՝ 6 հոգի: Իսկ մյուսներում՝ լավագույնը 5 պատգամավոր է մասնակցել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս