
Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցը հրաժարվել է Բաքու վերադառնալ

Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանության աշխատակից Ֆարիդ Սուբխանվերդիևը հետ է կանչվել դիվանագիտական ծառայությունից:
Ինչպես հայտնի է դարձել Haqqin.az-ին դիվանագիտական աղբյուրներից, անտեսելով հրամանը, դիվանագետը որոշել է մնալ այդ երկրում ու չվերադառնալ Ադրբեջան:
Վերջինս արդեն ավելի քան երկու ամիս գտնվում է Ավստրալիայում ու սպասում է այցագրի ստացման, որը թույլ կտա ուսումը շարունակել այդ երկրում: