Բաժիններ՝

Հունգարացի կին օպերատորն աշխատանքից ազատվել է սիրիացի փախստականներին ոտքով հարվածելու համար

Հունգարական N1TV հեռուստաալիքն աշխատանքից ազատել է օպերատոր Պետրա Լազլոյին, ով ոտքով հարվածել է ոստիկանության հետապնդումներից թաքնվել փորձող սիրիացի փախստականներին, երբ վերջիններս փախչում էին Սերբիայի հետ սահմանակից «Ռեսկե» ճամբարից: Այս մասին հայտնում է Telegraph-ը:

Տեսանյութը, որտեղ կինը ոտք է գցում երեխային գրկին սիրիացի ներգաղթյալին, Twitter-ի իր էջում տեղադրել է գերմանացի լրագրող Ստեֆան Ռիխտերը, ինչից հետո տեսագրությունը արագորեն տարածվել է սոցցանցերում ու քննադատությունների ալիք բարձրացրել մարդկանց շրջանում:

Միգրացիան «Ռեսկե» կետը գտնվում է Հունգարիայի հարավում՝ Սերբիայի հետ սահմանին: Հենց այստեղ է ժամանում փախստականների հիմնական հոսքը, որը Սերբիայից գնում է Հունգարիա:

Երեկ «Ռեսկեի» շրջանում սահմանը հատել է մոտ 3 հազար նոր փախստական: Նրանց մեծ մասը ուղևորվել էր ոստիկանական ճամբարներ, իսկ մի մասը փորձել էր թաքնվել՝ մտավախություն ունենալով, որ իրենց թույլ չեն տա գնալ Արևմտյան Եվրոպա: Ոստիկանությունը կիրառել էր մահակներ այն փախստականների նկատմամբ, ովքեր փորձել էին թաքնվել իշխանություններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930