Բաժիններ՝

Ռուսաստանը բացահայտել է Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման դետալները

Ռուսական տեխնիկայի ու սպառազինությունների պատվերների օտարերկրյա պորտֆելը գերազանցում է 12 մլրդ դոլարը: Այս մասին Նիժնի Տագիլում բացվող Russia Arms Expo ցուցադրության ժամանակ հայտարարել է «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Սևաստյանովը: Այս մասին հայտնում է TASS-ը:

Ռազմավարությունների ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տվյալով՝ Ռուսաստանն Ադրբեջանին կվաճառի Т-90С տանկեր, ԲՄՊ-3-եր:
Բացի այդ՝ Ադրբեջանը ձեռք է բերելու նաև ինքնաշարժ հրետանի եւ ծանր հրետանային համակարգեր:

Ռազմական տեխնիկայի, սպառազինությունների միջազգային Russia Arms Expo ցուցադրությունը բացվել է Նիժնի Տագիլում սեպտեմբերի 9-ին ու կտևի 3 օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930