Բաժիններ՝

«Մերսեդեսը» հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հետիոտն կնոջն ու նրա 5-ամյա երեխային

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ առավոտյան Էջմիածնի թիվ 6 մանկապարտեզի մոտ սև գույնի ավտոմեքենան հետընթացի ժամանակ հարվածել է իրեն և իր գրկի երեխային:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 08.50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի սկզբնամասում, մանկապարտեզի մոտ, կնոջն ու նրա 5-ամյա որդուն վրաերթի է ենթարկել «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Կատարվում է քննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս