ԴԱՀԿ-ն կալանք է դրել ՀՀԿ խմբակցության քարտուղարի բանկային քարտի վրա

Պարզվում է, Հայաստանում օրենքի ծուղակն ընկնում են անգամ հենց իրենք՝ օրենսդիրները: «Դժբախտ» վարորդների շարքերում, որոնց բանկային հաշիվների վրա կալանք է դրվել երթևեկության խախտման համար նշանակված մի քանի հազար դրամ տուգանքի պատճառով, հայտնվել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը: ԴԱՀԿ-ն կալանք է դրել Գ.Մելիքյանի բանկային քարտի վրա՝ 4000 դրամի պատճառով:

Ընդ որում, ինչպես և շատ վարորդներ, Գ.Մելիքյանը նույնպես տարակուսանքի մեջ է՝ ե՞րբ և որտե՞ղ է խախտում արել ու ինչպե՞ս է, որ առանց որևէ ծանուցում ստանալու միանգամից կալանքի տակ է վերցվել բանկային քարտը:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունով իրավախախտման գործը դատարան չի մտնում և միանգամից ուղարկվում է ԴԱՀԿ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս