«Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի հայտարարությունը

Վահագն Հովնանյանի՝ հայ մեծ բարերարի, ազգային և հասարակական գործչի, իսկական հայ մարդու կորուստը մեծ ցավ էր բոլորիս համար:

Նա մեկն էր սփյուռքի ըայն գործարարներից, որոնք անկախության առաջին տարիներին ոչ միայն բնակություն հաստատեցին իրենց հայրենիքում, այլև մեծածավալ ներդրումներ կատարելով նպաստեցին հայրենիքի շենացմանը և սեփական օրինակով ցույց տվեցին, որ հայրենիքը չեն սիրում սոսկ խոսքերով:

Վահագն Հովնանյանն իր ամբողջ կյանքն ապրեց հայրենապաշտության և ազգասիրության վեհ գաղափարներով՝ իր ուժերի առավելագույն չափով նյութապես և բարոյապես աջակցելով նաև հայ մշակույթին ու արվեստին՝ երբևէ չբարձրաձայնելով դրա մասին:

Հովնանյանների ամբողջ ընտանիքը շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց, որոնք իրենց ցավակցություններն ու զորակցությունն են հայտնել մեծ բարերարի մահվան կապակցությամբ և այդ ծանր պահին գտնվել են իրենց կողքին:

Վահագն Հովնանյանի զավակները՝ Նինա-Գայանե և Շանթ Հովնանյանները գիտակցում են այն մեծ պատասխանատվությունը, որը կապված է մեծ հայրենասերի նախաձեռնած ծրագրերի հետագա շարունակականությունը ապահովելու հետ:

Վահագն Հովնանյանի կողմից հիմնադրված «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի ամբողջ անձնակազմը՝ ընկերության տնօրեն Նինա-Գայանե Հովնանյանի գլխավորությամբ (որն այդ պարտականությունները ստանձնել է 2014թ-ից) հավաստիացնում են, որ շարունակելու են կյանքի կոչել Վահագն Հովնանյանի նախաձեռնած բոլոր ձեռնարկները (ինչպես Վահագնի թաղամասի հետագա կառուցապատումն ու զարգացումը, այնպես էլ մյուս ծրագրերի իրականացումը):

Վստահ ենք, որ միայն այդ ճանապարհով կարող ենք միշտ վառ պահել Վահագն Հովնանյանի հիշատակը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս