Բաժիններ՝

Մարկ Ցուկերբերգը ճանաչվել է մոլորակի ամենաազդեցիկ մարդ. Vanity Fair

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Vanity Fair ամսագիրը հենց նրան է տվել առաջին հորիզոնականն իր նոր 2015թ. վարկանշային աղյուսակում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ամսագիրը նշում է, որ «դրանում ոչ մի զարմանալի բան չկա՝ Facebook-ի հիմնադիր միլիարդատերը կարողացել է գործարք կնքել միանգամից մի քանի խոշորագույն ԶԼՄ-ների հետ, որոնք հրապարակել են նրա հոդվածներն իրենց նորությունների լրահոսում»:
«Ցուկերբերգն ունի նաև մոլորակի բոլոր մարդկանց վիրտուալ իրականությունում միավորելու ահռելի պլաններ»,- նշում է պարբերականը:

«Ցուկերբերգը երիտասարդ մարդ է, ով երբևէ գլխավորել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակը: Նա իրեն դրսևորել է ոչ միայն որպես փայլուն ձեռնարկատեր, այլև միանգամայն լիարժեք կերպով կարող է դառնալ ապագայի ամենախոշոր կորպորատիվ ղեկավարներից մեկը»,- գրել է ամսագրի խմբագիր Գրեյդոն Քարտերը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Ցուկերբերգը հայտարարեց, որ առաջին անգամ Facebook-ից 1 օրում օգտվել է 1 մլրդ մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս