Այսօր Apple ընկերությունը կկատարի իր նորույթների շնորհանդեսը
Այսօր Apple ընկերությունը կտա իր ամենամյա մամլո ասուլիսը Սան Ֆրանցիսկոյի Bill Graham Civic Auditorium շենքում:
Միջոցառմանը տեղի կունենա նաև սմարթֆոնների նոր մոդելների շնորհանդեսը, հայտնում է CNBC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը հայտարարում է, որ ընկերությունը կներկայացնի iPhone 6s-ը, որն իր նախորդից կտարբերվի կատարելագործված տեսախցիկով ու ավելի հզոր պրոցեսորով:
Ակնկալվում է, որ iPhone 6s-ում կհայտնվի Force Touch գործառույթ, որը արդեն օգտագործվում է Apple Watch-ում ու MacBook-ում: Այն հաշվի է առնում էկրանի վրա օգտատիրոջ մատի ուժն ու դիպչելու տեսակը:
Ենթադրվում է, որ հանդիսատեսը կծանոթանա նաև iPhone 6s Plus-ի հետ:
Ամերիկացի լրագրողները մամլո ասուլիսին մասնակցելու հրավեր էին ստացել օգոստոսի 27-ին:



