Շահեն Հարությունյանը հաստատել է, որ սպառնալիքներ եղել են, բայց որեւէ մեկին չի կասկածում, եւ այս դեպքը չի կապում ստադիոնում տեղի ունեցածի հետ։ Անհայտ օգտատերերի կողմից իրեն հասցեագրված նամակներին ցանկություն չունի անդրադառնալու եւ բարձրաձայնելու լրատվամիջոցների համար։
«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «ՀԺ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե այն խոսակցությունները, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» միավորի անդամ հ/կ-ներն ու կուսակցությունները իրականում գոյության չունեն, քաղաքական նախանձի եւ բամբասանքի հետեւանք են։
Սեպտեմբերի 10-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կողես գյուղին հարակից Ձորագետի ձորում նախորդ գիշերվա ընթացքում գայլերի ոհմակը հարձակվել է ոչխարների վրա. տասը հոշոտվել է, տասը՝ վիրավորվել, իսկ մյուս տասը՝ կորել:
39-ամյա լեհը, ով ընկերների հետ միասին ուղևորվել էր որոնելու նացիստների «ոսկե գնացքը», ընկել է լեհական Սվեբոձիցե քաղաքի հին գերմանական գերեզմանոցի դամբարանը: Այս մասին հայտնում է լեհական Radio Wroclaw-ը:
Չորեքշաբթի Նյու Յորքում աշխարհի երկրորդ ռակետ Սիմոնա Հալեպը այս մրցաշրջանում առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ:
Նրա խոսքով՝ սահմանամերձ տարածքներին կից ադրբեջանական գյուղերում հայանքների բնակչության գրեթե 50 տոկոսից ավելին փախուստի են դիմել:
Հարցին՝ սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «ոչ»-ի երկու ճակատ կա՝ մեկը ՀԱԿ-ը՝ առաջին նախագահի գլխավորությամբ, մյուսը Ժիրայր Սէֆիլյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ալյանսը», ո՞րն է ավելի սարսափելի իշխանությունների համար, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Սարսափելի ճակատ գոյություն չունի, եթե կա երկու ճակատ, դա արդեն նշանակում է, որ «ոչ»-ն ընդհանրապես գոյություն չունի, պետք է լիներ գոնե մեկ ճակատ, որ մտահոգիչ լիներ: «Ոչ»-ի ճակատի բաժանվածությունը նույնպես խոսում է այն մասին, որ սահմանադրական բարեփոխումների մասին տեղեկությունները հենց այդ «ոչ»-ի ճակատում այնքան էլ հիմնավորված չեն»:
«Ասադի հեռանալը պահանջում են բոլորը: Անգամ ռուսները փոխում են իրենց դիրքորոշումը՝ այն առումով, որ այնքան էլ չեն պնդում Ասադի՝ իշխանության մնալուն: Բայց Պուտինի մտահոգությունն այն է, թե Ասադից հետո ո՞վ կգա իշխանության: Միանշանակ պարզ է, որ այստեղ իսլամիստները կանցնեն իշխանության գլուխ և դա կնշանակի Սիրիայի վերջնական փլուզում, որն արդեն փլուզված է»:
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից աշխատանքի կանցնի: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
«Թյուր տեղեկություններ են տարածվում, որ որևէ բան չի արվում: Կառավարությունը ինչ պարտավորություն վերցրել է իր վրա, բոլորն իրականացնում է ըստ ժամկետների և ըստ պատասխանատվության: Դրա մասին հանրությունը պետք է տեղյակ լինի»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:
Արաբական առաջատար թերթերից մեկը` Ադդիարը (Addiyar) անդրադարձել է Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նշանակմանը` նրան անվանելով աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհի:
Երգչուհի Էմմին բաց նամակ է հղել ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, որում գրված է:
Դիարբեքիր քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ, հայտնում է Hurriyet թերթը:
Անկեղծ ասած, ես Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը չեմ կարդացել, եկեք Կիկոսի մահը չդարձնենք, երբ գա ժամանակը, որեւէ քաղաքական գործիչ, որեւէ քաղաքական ուժ, կուսակցություն հստակ իր դիրքորոշումները կարտահայտի ու գործնական դրսեւորում ներ կունենա, այդ ժամանակ էլ մենք կխոսենք, ես իմ տեսակետն այդ ժամանակ կներկայացնեմ։ Ես այժմ չեմ կարող խոսել մի բանի մասին, որտեղ գործողություն չկա։
Գալուստ Սահակյանի աներձագին փրկելու ծրագիր է մշակվում: Քաղաքական վերնախավը որոշել է, որ Երեւան քաղաքի մի քանի տոնավաճառներ պետք է տրամադրվեն Աղաբաբյանին՝ «Հրազդան» տոնավաճառի վիճակը բարելավելու համար:
«Ալ-Քաիդա» խմբավորումը հրապարակավ սպառնացել է հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի խոշոր գործարարների վրա, եթե վերջիններս իրենց գումարները «չտանեն» ԱՄՆ տնտեսությունից, հայտնում է NBC News հեռուստաալիքը:
Apple-ը ներկայացրել է իր նորույթները (iPhone 6s ու iPhone 6s Plus, iPad Pro ու Apple TV նորացված հավելված): Apple-ի նոր արտադրատեսակների շնորհանդեսը կայացել է Սան Ֆրանցիսկոյում՝ մարզական Bill Graham Civic Auditorium համալիրում 7 հազար հանդիսականի ներկայությամբ:
«Ցավալի է, երբ մեր լրատվամիջոցներում մեկնաբանություններ են հայտնվում, որոնց հեղինակները, գուցե ենթագիտակցաբար, ելնում են այն մեկնակետից, թե իրենք կամ, այսպես ասենք՝ «իրենք՝ ի դեմս եվրոպացիների», ինչ-որ առավելություններ ունեն Եվրոպան ողողած փախստականների նկատմամբ: Եվ, իհարկե, համաձայն չեմ, որ եվրոպացիների հանդուրժողականությունը կկործանի այդ մայրցամաքը եւ նրա արժեքները»:
«Մեզ հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը՝ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ որդին, հոկտեմբերին ամուսնանալու է: Ընտրյալը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դուստրն է»,- գրում է թերթը:
Երբ հասանք Անիի շենքի մոտ, ես գիտակցեցի պահի լրջությունը, հրաժարվեցի իր հետ բարձրանալ, նա սկսեց ինձ քաշքշել, սպառնալ եւ ասաց, որ բակում իրեն սպասեմ: Ես մտածեցի, որ նա, այնուամենայնիվ, չի գնա այդ քայլին: Սարսափած նստել էի բակում, ընթացքում ինձ զանգեց, ասաց, որ բարձրանամ շենքի 9-րդ հարկ, որ ինքը դուրս է գալիս: Ես բարձրացա եւ քնեցի աստիճաններին, որից հետո լսեցի Մուշեղի ձայնը, ինձ էր կանչում, ձեռքիցս քաշեց եւ ներս մտցրեց Անիի բնակարան:
Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջի փոխանցմամբ՝ երեկ կայացել է նիստ՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի տոն օրվա միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը, որը վարում էր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում` «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եքզանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Բրիտանիայի Դարթֆորդ քաղաքի բնակիչ Ջոննի Սթրենջը կարողացել է ականջներով ինքնաթիռ տեղաշարժել՝ դրանով իսկ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ, գրում է Kentonline-ը:
2015թ. սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը ռեկորդ սահմանեց բրիտանական գահին գտնվելու ժամանակահատվածով:
«Կապույտների» պաշտպանը հայտարարել է, որ չի ցանկանում «Չելսիից» բացի որևէ այլ ակումբում խաղալ:
Սխալվում են նույնիսկ մաթեմատիկոսները:
Քիմ Քարդաշյանի ամենափոքր քույրը՝ Քայլի Ջենները, լուսանկարվել է նորաձևության բաց ֆոտոսեսիայում՝ նախատեսված Galore ամսագրի համար: Լուսանկարներում 18-ամյա աղջիկը պատկերված է ներքնազգեստով ու խորը դեկոլտեներով զգեստներով, հայտնում է korrespondent.net-ը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարմիր- Կյանքի էներգիայի, վստահության և ակտիվության նշան է: Այս գույնը նաև սիրո գույնն է, օգնում է ուժեղացնել գրավչությունն ու սեքսուալությունը: