Բաժիններ՝

«Խոսվում է, որ նախարարը հույսը դրել է Աստծո վրա, իսկ դո՞ւք ձեր հույսն ինչի վրա եք դրել».Գյուղնախարարին բարկացրեց լրագրողի հարցը

«Ես լրիվ հասկացա քո իրոնիան, կարող էի ընդհանրապես այդ հարցին չպատասխանել, բայց ուզում եմ պատասխանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կերպ արձագանքեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողներից մեկի հետևյալ հարցին՝ «Դուք նշեցիք, որ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում նկատելի է տեղաշարժ, բոլորս հիշում ենք, որ մի քանի տարի առաջ գյուղատնտեսության բոլոր ճյուղերում գոյություն ուներ քահանային այցելության ինստիտուտը, արդյոք հիմա էլ շարունակո՞ւմ է գործել այն, ինչպե՞ս եք համագործակցում քահանաների հետ, գալի՞ս են, աղոթքներ հնչեցնո՞ւմ են»:

«Արդեն 5 տարի այդ մասին խոսվում է մի քանի լրատվամիջոցների միջոցով, որ գյուղատնտեսության ոլորտում նախարարը հույսը դրել է Աստծո վրա, և այլն: Իսկ դո՞ւք ձեր հույսն ինչի վրա եք դրել: Ամեն անգամ, երբ առիթ է լինում որևէ կարևոր միջոցառման, կամ ինչ-որ մի գործ է ուզում մարդը ձեռնարկել, միշտ Աստծուն է դիմում: Ես հավատացյալ մարդ եմ և ես հավատացած եմ, որ բոլորդ էլ հայ քրիստոնյաներ և հավատացյալներ եք, և այդպիսի իրոնիայով խոսել կրոնի մասին՝ ես ուղղակի լուրջ չեմ համարում»,- հայտարարեց նախարարը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս