Տարոն Մարգարյանի ցավակցական խոսքը Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ

Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Երևանի պատվավոր քաղաքացի, 1975-85թթ. Երևանի քաղաքապետ, նշանավոր պետական գործիչ Մուրադ Մուրադյանը:

Նրա ողջ կյանքը ճշմարիտ հայրենասերի, պետական գործչի լավագույն օրինակ է, ով լինելով իր երկրի իսկական քաղաքացի՝ առաջնորդվում էր բացառապես պետության շահով ու ազգային արժեքներով:

Նախ Լենինականում, ապա նաև Երևանում նրա թողած գործերը մնայուն արժեքներ են, որոնցով, համոզված եմ, տարիներ շարունակ իր յուրովի ներկայությունն է ապահովելու մեզանում:

Նա զուսպ էր, բայց և զգացմունքային, խստապահանջ, միևնույն ժամանակ` հոգատար ամենքի հանդեպ: Նա պատվով անցավ կյանքի իր բաժինը և վայելեց իրեն շրջապատողների սերն ու հարգանքը:

Խորապես ցավակցում եմ Մուրադ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930