Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի նոր բարեգործական ձեռնարկի: Ձեռնարկը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին:
UFC-ի չեմպիոնուհին պատրաստ է անցկացնել ևս մի քանի մենամարտ: «Ես զգում եմ, որ իմ կարիերան չի ավարտվել. դեռ շատ բան կա անելու: Օլիմպիադայից հետո այսպիսի զգացմունք ունեի. նվաճում ես ոսկե մեդալը և վերջ, գործն արված է: Բայց UFC-ում այդպիսի բան չկա: Ես չեմ զգում, որ մոտ եմ ավարտին: Երբ ես կկարողանամ ավարտե՞լ կարիերաս: Առանց «Կիբորգի» դեմ մենամարտի չեմ ավարտի»,- ըստ Bleacher Report-ի՝ ասել է Ռոուզին:
Ադրբեջանական haqqin.az գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրին, հայտնում է, որ զոհվել է Ղազախի շրջանի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, Լերիքի շրջանից զորակոչված, 1991 թվականին ծնված ենթասպա Ռուսլան Գալիբ օղլուն (ծնվ. 1991 թ.):
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ 2 անձանց թափանցող և չթափանցող վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Մեքսիկայի հյուսիսարևելյան Նուևո-Լեոն նահանգի դատախազության աշխատակիցները հայտնաբերել են շուրջ 31 հազար մարդկային աճյուն, հայտնում է Excelsior-ը:
Պայթյուն է որոտացել Սիրիայի նավահանգստային Լաթաքիա քաղաքի Էլ-Համամ հրապարակում, որը համարվում է երկրի նախագահ Բաշար Ասադի հենակետը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի ազգային հերոս, Արցախյան ազատամարտի նահատակ Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամների և բազմաթիվ բնակիչների հետ միասին մասնակցել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հանդիսավոր բացմանը:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Բավրա ավտոճանապարհի 162-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք:
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ բարեգործական միջոցառում, որին մասնակցում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերին Վրաստանում կկայանա «Մետաքսի մեծ ճանապարհ» ֆորումը: Ինչպես հայտնում է vz.ru-ն, Ղարիբաշվիլին այդ մասին հայտարարել է Թբիլիսիում անցկացվող «Ամբասադորիալ-2015» ֆորումում ելույթի ժամանակ:
ԱՄՆ-ը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ երկիր, այդ պատճառով էլ Վաշինգտոնը չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող արդյունքներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո՝ որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:
«Ես չգիտեմ, ես ինչքան գիտեմ առայժմ հրավիրում են խորհրդարանում ներկայացված ուժերին: Բայց ես մեծ սիրով կցանկանայի հանդիպել նրան, Սերժ Սարգսյանը մինչև իմ ղեկավար դառնալը՝ եղել է իմ ընկերը, մենք շատ լավ ընկերներ ենք, մենք նույնիսկ ընդհանուր քավոր ունենք, և այլն, նա եղել է և մնալու է իմ ընկերը: Եթե հրավիրի մեծ սիրով ենք գնալու նստենք, քննարկենք»:
Սենեգալցին «կապույտների» մարզաշապիկը կկրի առաջիկա 4 տարիներին:
Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը արգելել է երկիշխանություն ունեցող երկիր Եմենի, Իրանի, Պակիստանի քաղաքացիների մուտքը, հայտնում է Reuters-ը:
«Բաղանիսը՝ ադրբեջանական հրետակոծություններից հետո: Փառք Աստծո, վնասները միայն նյութական են»:
Ավստրալիայի Ռոքհեմփթոն քաղաքում մայրը որդու համար երկաթե վանդակ է պատրաստել, որտեղ պահում է 17-ամյա թմրամոլ որդուն: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Կոստրուկցիան ավստրալուհուն արժեցել է 3 հազար դոլար:
Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Վահագն Հովնանյանի հարզատներին: Ինչպես տեղեկացանք ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակից, ցավակցական հեռագրում նախագահ Քոչարյանն ընդգծել է Հովնանյանի մեծ ավանդը անկախ Հայաստանի տնտեսական զարգացման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
«Այսօր մամուլում հրապարակված Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրենի նշանակման լուրերի կապակցությամբ հայտնում եմ, որ թեպետ տվյալ դպրոցը ԿԳՆ ենթակայության չէ, կուսումնասիրեմ խնդիրը և Սյունիքի մարզպետարանի հետ լուծում կտանք»։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզի Մասիս համայնքում մասնակցել է հայ-իրանական համատեղ «Ոսկե կացին» ընկերության կողմից հիմնադրված սպանդանոցի բացման արարողությանը:
Չեմ հասկանում` ինչու են մարդիկ իրենց այդպես պահել: Եվ ընդհանրապես, որևէ մեկը չի կարող դա բացատրել: Ամուսնուս բոլորը ճանաչում ու հարգում էին:
Կոնգրես հյուրանոցի դիմաց ծեծել են միասեռականների:
«Երբ ասում է՝ մեկ քայլ առաջ է, թող ասի՝ այդ ո՞ր մեկ քայլն է»,- այսօրվա ասուլիսում՝ խոսելով Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի այն հայտարարության մասին, թե Սահմանադրության նախագիծը մեկ քայլ առաջ է նախորդից, նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շարքն այսօր սկսվել է դեռ վաղ առավոտից Ստեփանակերտի փողոցներով ՊԲ զինվորականների հանդիսավոր քայլերթով:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերում գրառում է կատարել, որտեղ նշված է. «Սիրիայում ՀՀ դեսպանության տվյալներով, լուրերը, թե ահաբեկիչները գրավել են Դամասկոսի հայաբնակ շրջանները՝ իրականությանը չեն համապատասխանում»:
Կապված այն բանի հետ, որ նորվեգական Statoil-ը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանում, ընկերությունում կատարվում են կրճատումներ, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով ընկերությունում իր աղբյուրներին:
Այս գիշեր Կոտայքի մարզում տեղի ունեցած դանակահարության դեպքով քրեական գործ է հարուցվել: 168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում արուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են պատժամիջոցներ սահմանել մի շարք ռուսական ընկերությունների դեմ՝ կապված Իրանի, Սիրիայի ու Հյուսիսային Կորեայի նկատմամբ միջուկային զենքի չտարածման օրենքը խախտելու հետ, հայտնում է Gazeta.ru-ն:
Այսքան տարիների ընթացքում մեր կրած մարդկային կորուստները, Ադրբեջանի հետզհետե հզորացումից առաջացող ռազմական սպառնալիքը, ՀՀ ինքնիշխանության կորստի սպառնալիքը, մեր ժողովրդին երկու մասի բաժանելու վտանգավոր միտումը, հայրենաբնակ հայության հարկադիր արտագաղթը, առհասարակ՝ երկրի ամբողջ ներուժային կարողության սպառումն ու ոչնչացումը տեղի են ունենում երկու լծակների՝ Արցախի պատանդային կարգավիճակի և ապազգային կլանի կառավարման միջոցով: