Ամուսինս հարբած է եղել. ինչ է պատմում Ռուսաստանում դաժանաբար սպանված 22-ամյա հայ երիտասարդի կինը. armlur.am
Ինչպես տեղեկացրել էինք օգոստոսի 31-ին Ռուսաստանի Դոնի Ռոստովի գյուղերից մեկի բնակիչները հաշվեհարդար են տեսել հայազգի վարորդ Ռաֆայել Խալղաթյանի հետ, ում միակ մեղքը եղել է ավտովթարի մեջ մեղավոր լինելը:
Ինչպես գրում է «Մոսկովսկիյ Կոմսոմոլեցը», հայազգի վարորդի մեղքով վթար է գրանցվել 5 մեքենաների մասնակցությամբ: Վթարից հետո մեքենաների վարորդները դաժանորեն ծեծի են ենթարկել հայազգի վարորդին:
Ավելի ուշ Ռաֆայելը մահացել է հիվանդանոցում՝ գանգուղեղի արյան զեղումից:
Armlur.am-ին հաջողվել է կապ հաստատել սպանված հայազգի երիտասարդի կնոջ` Վիկտորիա Լուկաշևայի հետ, և կատարվածի շուրջ նրան մի քանի հարց ուղղել:
-Տիկին Լուկաշևա, ռուսական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ դեպքի պահին Ձեր ամուսինն ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Ճի՞շտ են արդյոք այս լուրերը:
-Այո, ճիշտ են: Ամուսինս հարբած է եղել այդ ժամանակ:
-Ձեր կարծիքով ինչո՞ւ են մարդիկ այդ աստիճան ագրեսիվ եղել Ձեր ամուսնու նկատմամբ:
-Չեմ հասկանում` ինչու են մարդիկ իրենց այդպես պահել: Եվ ընդհանրապես, որևէ մեկը չի կարող դա բացատրել: Ամուսնուս բոլորը ճանաչում ու հարգում էին:
-Իսկ ի՞նչ վիճակում է գտնվում Ձեր ամուսնու հայրը: Դեպքի ժամանակ նա ևս այնտեղ է եղել, ոստիկանին հաջողվել է դուրս բերել նրան զայրացած ամբոխի միջից:
-Նա հիմա հիվանդանոցում է` բժիշկների հսկողության տակ: Այս պահին դեռ չենք հասկանում` ինչ է կատարվել. ոչինչ չենք հասկանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝