Վարդան Պետրոսյանի նկատմամբ կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, նա տեղափոխվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարած անձանց պատժի կրման վայր։
Կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր «Հիշի՛ր» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակում՝ սեպտեմբերի 10-ին: Այս մասին տեղեկացնում է Hollywood reporter էլէկտրոնային կայքը, որի հետ օրեր առաջ զրուցել է հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանը:
Դերասան Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով:
Կիտրոնի կանոնավոր օգտագործումը կօգնի կանխարգելել մի քանի նոր սկսվող հիվանդություններ: Հետազոտությունները ցույց են տվել, որ կիտրոնը կարող է կանխարգելել և պայքարել հետևյալ հիվանդությունների դեմ՝ երիկամների քարեր, լարինգիտ, բարձր ճնշում, հարբուխ, ինֆեկցիաներ, արթրիտ, քաղցկեղ և այլն:
Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ակտիվացման դրական միտումներ են նկատվում:
Տեսախցիկներն արձանագրել են գողության դրվագ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 19/1 հասցեի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին:
ԱՄՆ Տեխաս նահանգում 19-ամյա Դելեոն Ալոնսոն իրեն գնդակահարել է սելֆիի փորձի ժամանակ, հայտնում է Click2houston պորտալը:
յունը սեպտեմբերի 5-ին Բեյրութ կտեղափոխվի, որտեղ կեսօրին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի գլխավորությամբ հիշատակի պատարագ կմատուցվի բարերարի հիշատակին:
Օգոստոսի 31-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Հ. Ա.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 1 բջջային հեռախոս:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Մոր և մանկան առողջության պահպանության գիտահետազոտական կենտրոն»-ում 19.08.2015 թվականին հեռացվել է Կ.Աղաբեկյանի արգանդը, որից հետո՝ նույն օրը, նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ 01.09.2015թ. մահացել է:
Գոյություն ունի համակարգման լուրջ բացթողում միջազգային կարևորագույն հարցերի կապակցությամբ: Աշխարհասփյուռ հայերը բազմիցս վտանգի են ենթարկվել, սակայն Հայաստանը կամ Սփյուռքը հազիվ թե օգնության են հասել նրանց:
Այսօր Լիդո կղզում մեկնարկում է Վենետիկի 72-րդ կինոփառատոնը: Այն իր աշխատանքը կսկսի Բալտասար Կորմակուրի «Էվերեստ» ֆիլմի պրեմիերայով, հայտնում է Euromag-ը:
Ուժեղացված ծառայություն հանրապետության մարզերում: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Վերին Լարսի անցակետում իրենց հերթին սպասող մեքենաների հերթը չի պակասում արդեն մոտ երկու տարի:
Էսպիսի բան չի եղել, ոչ էլ էդպիսի հրաման ա եղել, ընդհանրապես էդպիսի հրաման չի եղել, դա կարող ա ցանկություն որպես էդպիսին եղել ա, որովհետև Զարզանդը իսկապես․․․ նա հինգ տարվա մանկավարժական ստաժ էլ ունի, կոլեկտիվում էլ իրեն դրսևորելու ձև էլ գիտի, չափորոշիչները Դուք ինձ ասեք, տեսնեմ՝ ի՞նչ չափորոշիչներ են, որ․․․ խի Զարզանդը էդ իրավունքը չունի, հա՞, մենակ ինձ էդ ասեք՝ խի՞ Զարզանդը էդ իրավունքը չունի։
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն պատասխանել է ազգային հավաքականում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի հեռանկարին վերաբերող հարցին:
23-ամյա աղջիկը կեսգիշերին դուրս է եկել բնակարանից և անհայտ կորել: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Ստամբուլի 14-րդ բիենալեում, որն անցկացվում է «ԱՂԻ ՋՈՒՐ. Մտապատկերների տեսություն» խորագրով, այսօր ներկայացվել է հայկական ծրագիրը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Dilijan Art Initiative նախաձեռնության աջակցությամբ:
Դրեզդենում տեղացիներից մեկը ներխուժել է շենք, որտեղ գտնվել են փախստականներ ու արցունքաբեր գազ է կիրառել:
ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն այսօր որոշել է մինչև մարտ երկարեցնել Ռուսաստանի ու Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ անհատական պատժամիջոցները, ում ԵՄ-ն պատասխանատու է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խաթարման համար, RIA Novosti-ի հետ զրույցում ասել է եվրոպացի դիվանագետը:
Google որոնողական համակարգը փոփոխություններ է կատարել իր լոգոտիպում: Նոր տարբերակը տարբերվում է տառատեսակով ու գունային երանգով:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե այժմ որտե՞ղ է Կարայանը: Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում ԵՏՄ-ին անդամակցության հարցերը ներկայացնելիս հենց Ս.Կարայանն էր ասում, որ ԵՏՄ մտնելուց հետո կունենանք 150 մլն դոլար մաքսատուրք, բայց հիմա այդ թիվը ոչ 10%-ով է պակասել, այլ՝ 7 անգամ: Հ.Բագրատյանը պահանջեց պատասխանատվության ենթարկել Կարայանին:
«Այսպիսի խախտման համար՝ նրան տեղնուտեղը պետք է ազատեն աշխատանքից, որ բոլորին դաս լինի: Հերիք չի իրենց ստորաքարշ կերպարները պարտադրում են երեխաներին, հետո էլ շարունակում են մնալ իրենց տեղում: Ես նախարար լինեի՝ տնօրենին առաջինը կազատեի աշխատանքից»:
«Օրենքի ընդունումից հետո մինչ օրս ակտիվորեն շարունակվում են տվյալ ոլորտի բարեփոխումները: Մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից ընդունվեցին օրենքի կիրարկման համար անհրաժեշտ իրավական ակտերը և այժմ անցում ենք կատարում տեսչական մարմինների ձևավորման բուն գործընթացին»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Տավուշի մարզում սեպտեմբերի 1-ին, հակառակորդի կողմից վիրավորված 22-ամյա Գոռ Գեւորգյանը գտնվում է ՀՀ ՊՆ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նրա վիճակը կայուն ծանր է;
Սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ին շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
րդեհներ բնակելի տարածքներում, չոր խոզաններում, գերեզմանատներում: 2015-ին հրդեհների մեծ թիվ է գրանցվել Շիրակի մարզում: Միայն օգոստոսին ՇՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական բաժինը հրդեհի 82 ահազանգ է ստացել, 72-ը խոտածածկ տարածքներին է վերաբերել:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնել է, թե ով է սպասարկելու սեպտեմբերի 4-ին Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2016թ. Առաջնության ընտրական մրցաշարի Սերբիա-Հայաստան հանդիպումը:
«Ուլիս» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բարձրագույն խմբի առաջնության հինգերորդ տուրում «Միկայից»0-2 հաշվով կրած պարտությունից հետո «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարության հետ, որից հետո կողմերը երկկողմանի համաձայնության են եկել և որոշել, որ դադարեցնում են համագործակցությունը: