Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը գնդակներ նվիրեց 30 երեխաների

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ բարեգործական միջոցառում, որին մասնակցում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

26-այա ֆուտբոլիստն իր ստորագրությամբ գնդակներ նվիրեց միջոցառմանը ներկա «Հայկական Կարիտաս» ընկերության 30 շահառու երեխաների՝ Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Երևանից, որոնցից տասը Հայաստանում հանգրվանած սիրիահայ երեխաներ են:

Մխիթարյանը բարեգործական հանդիսության ժամանակ ստորագրվեց անվանական 2 մարզաշապիկներ և 20 գնդակներ, որոնք հետագայում «Tecbuy» և «Airpo-Tech» ընկերությունների կողմից կդրվեն բարեգործական աճուրդի, իսկ գոյացած գումարը կտրամադրվի Հայաստանի մանկատների սաներին:

armsport.am

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս