Բաժիններ՝

«Չեմ ավարտի կարիերաս, մինչև չմենամարտեմ Քրիստինա «Կիբորգի» հետ». Ռոնդա Ռոուզի

UFC-ի չեմպիոնուհին պատրաստ է անցկացնել ևս մի քանի մենամարտ: «Ես զգում եմ, որ իմ կարիերան չի ավարտվել. դեռ շատ բան կա անելու: Օլիմպիադայից հետո այսպիսի զգացմունք ունեի. նվաճում ես ոսկե մեդալը և վերջ, գործն արված է: Բայց UFC-ում այդպիսի բան չկա: Ես չեմ զգում, որ մոտ եմ ավարտին: Երբ ես կկարողանամ ավարտե՞լ կարիերաս: Առանց «Կիբորգի» դեմ մենամարտի չեմ ավարտի»,- ըստ Bleacher Report-ի՝ ասել է Ռոուզին:

Քրիստինա Ժուստինուն` «Կիբորգ» մականունով, ջիու-ջիցուի աշխարհի կրկնակի չեմպիոնուհի է: ММА-ում բրազիլուհին անցկացրել է 16 մենամարտ (14 հաղթանակ` նոկաուտով, 1 պարտություն, 1 ոչ ոքի): 2014թ. UFC-ն Քրիստինային արդեն առաջարկել է մենամարտել Ռոնդա Ռոուզիի դեմ:

Առաջիկա մենամարտում Ռոնդան կհանդիպի բռնցքամարտի նախկին չեմպիոնուհի Հոլլի Հոլմի հետ: Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 14-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930