«Ռոսսելխոնադզորը» 2015թ. սեպտեմբերի 1-ից արգելել է բուլղարական ցանկացած տեսակի մթերքի ներմուծումը: Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը:
Ելնելով մեր մարտավարությունից, հաշվի առնելով առաջիկա զարգացումները և դիտարկելով մեզ ուղարկված ՀՀ ԱԺ լսումներին մասնակցելու հրավերը։
Սերբիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Նիկոլա Մակսիմովիչը չի կարողանա թիմի հետ մասնակցել Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին:
Երեւանի Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցումի առեւտրականներին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, քաղաքապետարանի ներկայացուցիչները ստիպում են առեւտուրն իրականացնել միայն իրենց տաղավարների ներսում՝ պատճառաբանելով, թե նրանց առեւտուրը տաղավարի սահմաններից դուրս ապօրինի
Սեպտեմբերի 2-ին, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչության և Հայաստանի շրջանի վարչության համատեղ պատվիրակությունը, Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանի գլխավորությամբ, հանդիպեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
ԱՄՆ նախագահը Ալյասկա կատարած իր եռօրյա այցի վերջին օրն այցելել էր Դիլլինգհեմ քաղաքի դպրոց: Տեղի աշակերտների ելույթը կազմված է եղել ազգային պարերից ու երգերից: Մի քանի պարային համարներից հետո երեխաներին է միացել նաև Օբաման:
ՀՀ Նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի, Գրիգորի Մարգարյանի, Բազմասեր Առաքելյանի, Մարտուն Գրիգորյանի, Մուշեղ Պետոյանի, Դավիթ Քոչարյանի, Ռուստամ Գասպարյանի, Արագած Ախոյանի, Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի հետ:
Իսպանիայի հավաքականի դարպասապահը տվյալ պահին գտնվում է ծանր հոգեբանական վիճակում. նրա տեղափոխությունը մադրիդյան «Ռեալ» ձախողվեց, նա լարված փոխհարաբերությունների մեջ է մանկունյանցիների գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ, իսկ թիմի երկրպագուները վերջին իրադարձություններից հետո լավ չեն տրամադրված նրա նկատմամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
4 ոստիկան է զոհվել Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգում «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների տեղադրած ականի պայթյունի հետևանքով, հայտնում է NTV հեռուստաալիքը:
Նվազագույնը 12 սիրիացի փախստական է խեղդվել երեկ Էգեյան ծովում՝ Թուրքիայի Բոդրում քաղաքի մոտ երկու մոտորանավակի աղետի հետևանքով, հայտնում է The Guardian-ը:
Առաջարկի արդյունքում «Յունիբանկը» նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի 14.5 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 3.335 մլրդ ՀՀ դրամ:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 10.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի բնակչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Սև ճուռակ» տիպի ռազմական ուղղաթիռ է կործանվել Կոլորադո նահանգի Դուգլաս շրջանի ամերիկյան Ֆորտ Կարսոն կայազորում:
2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խ.-ին, և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:
Instagram ծառայության օգտատերերը ողջ աշխարհից տեղեկացնում են, որ սոցցանցը խափանումներով է աշխատում: Որոշ օգտատերերի հաղորդմամբ՝ վաղ առավոտից իրենց էջը դադարել է թարմանալ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը ծագած հրդեհից հետո վերադարձել է աշխատանքային նորմալ գրաֆիկի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով օդանավակայանի մամլո ծառայությանը:
Համաձայն հրամանի` առարկային 6-րդ դասարանում կհատկացվի տարեկան 51 ժամ, շաբաթը` 1,5 դասաժամ: 6-րդ դասարանում շարունակվելու են նախորդ տարվա ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքային համակարգի զարգացման ուղղությամբ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքները:
Հակառակորդն այս գիշեր շարունակել է կրակահերթի տակ պահել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրավիճակը գնահատել է լարված:
22 համարի միկրոավտոբուսը այլևս չի սպասարկի 58 թաղամասից Երևանյան խճուղի տանող երթուղին. այս մասին տեղեկացրել է Գյումրու քաղաքապետարանի լրատվական բաժնի պատասխանատուն:
Հանդիպման ընթացքում քննարկվեց վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանին ներկայացրեց շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մանրամասները: Պարոն Դ.Տոնոյանն ու դեսպան Ա.Կասպչշիկը մտահոգություն հայտնեցին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ:
Բուդապեշտի կայարանում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ներգաղթյալների միջև, ովքեր բողոքում են Հունգարիայի որոշման դեմ, որը արգելում է իրենց նստել այն գնացքները, որով կարող էին տեղափոխվել Գերմանիա կամ այլ արևմտաեվրոպական երկրներ, որտեղ հույս ունեն ապաստան ստանալ:
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Սերբիա: Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ին, Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին Նովի Սադ քաղաքում կմրցի Սերբիայի հավաքականի հետ:
Մի շարք պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում հղիներին խաբելու նոր ձև են գտել: Այս դեպքում ոչ ավել-ոչ պակաս հղիներին հրաժարվում են հայտնել պտղի սեռը՝ պատճառաբանելով, թե օրենք է փոխվել:
Հրշեջներին հաջողվել է մարել «Դոմոդեդովո» օդանավակայանում ծագած հրդեհը, BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության մերձմոսկովյան վարչության մամլո ծառայությունից:
Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համադրման արդյունքում պարզ է դարձել, որ հետախուզադիվերսիոն խմբի հրամանատար, սպա Անար Մամեդովը միջդիրքային գոտում պայթել է ականի վրա։
Սեպտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի կինը՝ Էվելինա Ավետիսյանը, նախորդ տարի 2 տարբեր աղբյուրներից 100 հազար դոլարի չափով նվիրատվություն եւ դրամական օգնություն է ստացել: Այս ուշագրավ տեղեկությանը ծանոթանում ենք Բարձրագույն պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Էվելինայ Ավետիսյանի 2014թ. տարեկան հայտարարագրից:
Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը լարված է եղել: Հակառակորդի գնդակից վիրավորվել են Կոթի գյուղի երկու բնակիչներ: