«Մեր երկրում պետք է այնպիսի ազնիվ մթնոլորտ ստեղծվի, որ ՀՀԿ-ն չվախենա Իսագուլյանի հետ շփվելուց». Գառնիկ Իսագուլյանը՝ նախագահի հետ հանդիպման չկայանալու մասին

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նրա ընկերը, չի՞ հրավիրում իրեն հանդիպման:

Ինչպես հայտնի է՝ Գ. Իսագուլյանը դեռևս օգոստոսի 17-ին նախագահ Սերժ Սարգսյանից հանդիպում էր խնդրել, բայց նախագահը դեռևս չի արձագանքել նրա նամակին:

Ի պատասխան լրագրողի հարցին, Գ. Իսագուլյանն ասաց. «Ես չգիտեմ, ես ինչքան գիտեմ առայժմ հրավիրում են խորհրդարանում ներկայացված ուժերին: Բայց ես մեծ սիրով կցանկանայի հանդիպել նրան, Սերժ Սարգսյանը մինչև իմ ղեկավար դառնալը՝ եղել է իմ ընկերը, մենք շատ լավ ընկերներ ենք, մենք նույնիսկ ընդհանուր քավոր ունենք, և այլն, նա եղել է և մնալու է իմ ընկերը: Եթե հրավիրի մեծ սիրով ենք գնալու նստենք, քննարկենք»:

Գ. Իսագուլյանը նաև հավելեց, որ մեր երկրում պետք է այնպիսի ազնիվ մթնոլորտ ստեղծվի, որ Հանրապետականը չվախենա Իսագուլյանի հետ շփվելուց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930