«Հատկանշականն այն էր, որ կարմիր թելով անցնում էր ահաբեկչության դեմ պայքարը: Իմ կարծիքով՝ սա ուղղված էր և՛ ներքին, և՛ արտաքին լսարանին՝ ցույց տալու, որ Սիրիան պատրաստ է և իրականացնում է ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողություններ»:
Երեկ՝ ժամը 20:20-ի սահմաններում, Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի բնակիչ 1983 թվականի ծնված Ա. Ա-ն, վարելով «ՍԱԶ-3507» մակնիշի ավտոմեքենան Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից մոտ 4 կմ հեռավորության վրա գտնվող «Սիսեռ աղբյուր» կոչվող տեղամասում շրջել է այն, ինչի հետևանքով վերջինս և նրա հետ ընթացող Վարդաշատ գյուղի 38-ամյա բնակիչ Գ. Ս-ն մնալով ավտոմեքենայի թափքի տակ` տեղում մահացել են:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը՝ հղում անելով ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայությանը:
Վահան Մարտիրոսյանի ժամանումը կազմակերպելու «օպերացիան» Բաքու տևել է 10 օր: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը: Այս մասին Haqqin.az-ին ասել է իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն՝ մեկնաբանելով «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավարի փախուստն Ադրբեջան:
Մոսկվան կասկածում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ընդդեմ ԴԱԻՇ-ի, հաջողություն կունենա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
2015թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 10:00-ին, Մասիսի կենտրոնական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «Թունավորում սնդիկի միածությամբ» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1980 թ. ծնված Շ.Թումանյանը և նրա 4-ամյա դուստրը։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է սեպտեմբերի 23-ին ԵՄ երկրների ղեկավարների արտակարգ գագաթաժողով հրավիրելու մասին:
Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը` այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, պետք է լսվեր քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) գործով պաշտպանական ճառը:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Ռոմայի» հետ արտագնա հանդիպմանը, դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում 100 խաղի սահմանագիծը հատած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:
Հայտնաբերվել էր տանտիրուհու դիակը՝ պարանոցի շրջանում կտրած վերքերով:
«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնին իր բլոգում փորձել է պարզել, թե ինչ պայմաններում են ապրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ու նրա կինը՝ Տատյանա Նավկան:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ խարդախության դեպքեր միշտ էլ լինում են, քաղաքացիներից Ոստիկանությունը հաղորդումներ է ստանում, կատարվում են անհրաժեշտ գործողություններ, ցանկացած հաղորդման համապատասխան ընթացք է տրվում, կատարվում է քննություն: Բացի դա՝ Ոստիկանությունը բազմաթիվ սյուժեներ է պարբերաբար ներկայացրել խարդախության դեպքերի մասին և նախազգուշացրել քաղաքացիներին:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսով թաղամասի թիվ 64 շենքի 1-ին մուտքի վերելակում (2-րդ և 3-րդ հարկերի միջակայքում) քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրանն ու Ադրբեջանը որոշել են արագացնել Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթուղային գծի շինարարության ու երկու երկրների երկաթուղային ճանապարհների միավորման աշխատանքները: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, հայտարարել է Իրանի Գիլան նահանգի նահանգապետ Մոհամմադ Ալի Նաջաֆին:
Սեպտեմբերի 18-ին հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մասիս քաղաքում սեպտեմբերի 16-ին իրեն եւ 4-ամյա դստերը թունավորած 35-ամյա Շուշանիկ Թ.-ն ամուսնալուծված է եւ դստեր հետ ապրում է հայրական տանը: Այս մասին NEWS.am-ին պատմել են հարեւանները: Նա արդեն 2 տարի է, ինչ ամուսնալուծված է. ամուսինը ապրում է Մասիս քաղաքում, սակայն, հարեւանների խոսքով, նրանք միմյանց հետ չեն շփվում:
Տեղեկությունների համաձայն՝ 6 ամսվա ընթացքում ВВС Monitoring-ը կավարտի իր գործունեությունն Ադրբեջանում ու կտեղափոխվի Թբիլիսի, հայտնում է Haqqin.az-ը:
«Չի կարելի սահմանադրական բարեփոխումների մի ամբողջ փաթեթ կապել մի պետական գործչի քաղաքական ճակատագրի հետ: Դա Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի հետ կապ չունի: Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավարն է: Եթե չեք ուզում ՀՀԿ-ին ձայն տալ, ՀԱԿ-ին տվեք: Դուք ձեր անդամներին չեք կարողանում համոզել, եկել մատ եք թափ տալիս: Դուք հլա ձերոնց համոզեք, նոր եկեք մեզ համոզեք»,- ասաց Է.Շարմազանովը:
«Ես չեմ հավատում, որ սրան գողացել են և փորձում են օգտագործել Հայաստանի դեմ… Սրա միակ ցանկությունը՝ Եվրոպաներում և Ամերիկաներում տաքուկ հաստատվելն է… Թե ի՞նչ գնով՝ դա իրեն չի հետաքրքրում…»:
«Եվրո-2008-ից հետո ինձ մոտ զգացողություն առաջացավ, որ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել ինձ: «Ռեալը» տիտղոսներ էր նվաճում, իսկ մենք` ոչ: Ես գնում էի հավաքական՝ իմանալով, որ ակումբը պատրաստ է քննարկել իմ վաճառքի վերաբերյալ առաջարկությունները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության սեպեմբերի 17-ի նիստում ներկայացրել է «Մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:
«Interfax-Ադրբեջանը» տեղեկացնում է, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին քաղաքական ապաստան տրամադրելու գործում օգնություն է ցուցաբերել իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն:
Դեմոկրատիան Թուրքիայում մեծ փորձ ունի, սակայն քաղաքական կուսակցությունների մոտ բացակայում է կոալիցիա կազմելու մշակույթը:
Եթե իրականությանը համապատասխանում է տեղեկատվությունն այն մասին, որ իբր ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը փախել է Ադրբեջան, ապա այստեղ զարմանալի ոչինչ չկա: Շատերին միասեռականության մեջ մեղադրող, ոմանց մասին կեղծ լուրեր տարածող, զրպարտող այս չորքոտանին՝ մադամ Վահանը, հայտնվել է այնտեղ, որտեղ իրեն սպասում էին…
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել:
Այսօր ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում հայտարարեց, որ ճիշտ չեն բոլոր այն ելույթները, որ կառավարման մի մոդելը ներկայացվում է մյուսից լավ: Ըստ նրա՝ լավն են այն մոդելները, որ ճիշտ են այդ ժամանակի համար:
Ռուսական Vogue-ն իր հոկտեմբերյան համարում տպագրել է լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի ֆոտոշարքը՝ արված Victoria’s Secrets-ի ճանաչված մոդել Ստելլա Մաքսվելի մասնակցությամբ:
«Դուք հիշում եք այն ճնշումը, որին Հայաստանը ենթարկվում էր, երբ մենք ընտրության առաջ էինք՝ շարունակել գնալ Եվրամիություն և խորացնել մեր՝ Եվրամիության հետ ինտեգրացիա՞ն, թե՞ մեծ դեր ունենալ այն պրոյեկտի մեջ, ինչը ստեղծում էր Ռուսաստանը:
Սեպտեմբերի 25-ին սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը Գյումրիի թատերական հրապարակում անցկացնելու է հանրահավաք: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Արշակ Մուսախանյանը և Արմեն Գրիգորյանը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի սրտի անոթները ստենտավորել են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ: